ԵՄ տարածքում իրականացված վերջին ահաբեկչությունները չկշռադատված միգրացիոն քաղաքականության հետեւանք են. Մեդվեդեւ
https://parstoday.ir/hy/news/world-i34246-ԵՄ_տարածքում_իրականացված_վերջին_ահաբեկչությունները_չկշռադատված_միգրացիոն_քաղաքականության_հետեւանք_են._Մեդվեդեւ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս եվրոպական երկրներում իրականացված մի շարք ահաբեկչությունները որակել է որպես չկշռադատված միգրացիոն քաղաքականության հետեւանք եւ ընդգծել, որ Եվրոպայի օրինակը պետք է հետ պահի Ռուսաստանին ոլորտում սխալ քայլեր կատարելուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2016 04:54 Asia/Tehran
  • ԵՄ տարածքում իրականացված վերջին ահաբեկչությունները չկշռադատված միգրացիոն քաղաքականության հետեւանք են. Մեդվեդեւ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս եվրոպական երկրներում իրականացված մի շարք ահաբեկչությունները որակել է որպես չկշռադատված միգրացիոն քաղաքականության հետեւանք եւ ընդգծել, որ Եվրոպայի օրինակը պետք է հետ պահի Ռուսաստանին ոլորտում սխալ քայլեր կատարելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է INTERFAX-ը:

«Եվրոպայում, ցավոք, կատարվում են սարսափելի ահաբեկչություններ: Կարծում եմ` նախ եւ առաջ սա պետք է լինի դաս Եվրոպայի համար: Նրանք պետք է ընդունեն ինչ-որ արտառոց որոշումներ, որպեսզի պահպանեն միասնականությունը: Խղճում եմ միասնական Եվրոպայի շատ քաղաքացիների: Ինձ թվում է, որ եվրոպացիները պետք է նախեւառաջ մտածեին իրենց երկրներում ապրող քաղաքացիների շահերի պաշտպանության մասին»,- ասել է ՌԴ վարչապետը:

Վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացարձակապես չկշռադատված միգրացիոն քաղաքականություն վարելու պատճառով Եվրոպա են եկել միլիոնավոր մարդիկ, ամբողջովին այլ մշակույթ կրող անձինք:

Armenpress.am