Լեզվաբաններ. Մարդիկ նույն լեզվով են խոսում
Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Արգենտինայի մասնագետների խմբում ներառված լեզվաբանները կիբերնետիկայի մասնագետների հետ համատեղ հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ մարդկությունը նույն լեզվով է խոսում, փոխանցում է Discover24-ը:
Հենց այդպես. բոլոր մարդիկ նույն, չնայած մեծապես բազմազան լեզվով են խոսում: Համերկրացիների լեզուները նման հնչյուններ ունեն, որոնք վանկեր եւ նույնիսկ բառեր են կազմում: Բոլոր լեզուները սկզբունքորեն իրարից տարբերվում են, այդուհանդերձ, ձեւավորվում են բազային հնչյունների եւ վանկերի նույն հիմքի վրա:
Գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել մոտ 3,7 հազար լեզուների հետազոտությունից հետո, որը կազմում է մոլորակի վրա գոյություն ունեցող բոլոր լեզուների երկու երրորդը: Համեմատական վերլուծության են ենթարկվել մինչեւ 100 առավել հաճախ օգտագործվող բառերը: Այդ համեմատությամբ որոշակի օրինաչափություն է հայտնաբերվել:
Լեզվաբանների այս հայտնագործությունը կասկածի տակ է դնում գիտության մեջ գերակայող այն վարկածը, որ լեզվի վրա ներգործող հիմնական գործոնը բնակավայրն է եւ մարդու ծագումը:
News.am