Քեմերոնը կհեռանա բրիտանական խորհրդարանից
https://parstoday.ir/hy/news/world-i34594-Քեմերոնը_կհեռանա_բրիտանական_խորհրդարանից
Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կհեռանա Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամի պաշտոնից, որտեղ ընտրվել էր որպես Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Օքսֆորդշիր կոմսության Ուիտնիի ընտրատարածքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 06:06 Asia/Tehran
  • Քեմերոնը կհեռանա բրիտանական խորհրդարանից

Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կհեռանա Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամի պաշտոնից, որտեղ ընտրվել էր որպես Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Օքսֆորդշիր կոմսության Ուիտնիի ընտրատարածքից:

Նախկինում նա հայտարարել էր, որ մտադիր է մնալ խորհրդարանի իր պաշտոնում մինչ հաջորդ ընտրությունները:

Ըստ Քեմերոնի, իր համար մեծ պատիվ էր աշխատել խորհրդարանում, սակայն, բարդ է մնալ այդ պաշտոնում և չշեղել նոր կառավարությանն աշխատանքից:

Նա նաև պարզաբանել է, որ իր որոշումը կապված չէ կրթության համակարգը բարեփոխելու կառավարության ծրագրերի հետ, որին նա դեմ է եղել որպես պատգամավոր:Քաղաքական գործիչը նշել է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ըմբռնումով է վերաբերվել նրա որոշմանը, հայտնում է BBC-ին:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը:

panarmenian.net