Հյուսիսային Կորեայի բանակի Գլխավոր շտաբի պետը կոռուպցիայի համար ենթարկվել է մահապատժի
https://parstoday.ir/hy/news/world-i3460-Հյուսիսային_Կորեայի_բանակի_Գլխավոր_շտաբի_պետը_կոռուպցիայի_համար_ենթարկվել_է_մահապատժի
Հյուսիսային Կորեայում այս ամիս մահապատժի է ենթարկվել ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Լի Յոն Գիլը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2016 11:26 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի բանակի Գլխավոր շտաբի պետը կոռուպցիայի համար ենթարկվել է մահապատժի

Հյուսիսային Կորեայում այս ամիս մահապատժի է ենթարկվել ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Լի Յոն Գիլը։

Նշվում է, որ մահապատիժն իրականացվել է կոռուպցիոն գործով։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

2013 թվականին նա դարձել էր մարտավարական վարչության ղեկավար, իսկ այնուհետև՝ Գլխավոր շտաբի ղեկավար։

2015 թվականի օգոստոսին հարավկորեական մամուլը հայտնել էր տեսադաշտից Գիլի անհետացման մասին այն բանից հետո, երբ նա չէր մասնակցել ճապոնական գաղութականացումից Կորեայի ազատագրման 70-ամյակի միջոցառմանը՝ առաջացնելով ենթադրություն, թե հյուսիսկորեական ղեկավարությունում ցնցում է տեղի ունենում։