Հրապարակվել է ռազմական նշանակության ապրանքների ոլորտում համաշխարհային խոշորագույն ընկերությունների ցանկը
https://parstoday.ir/hy/news/world-i34639-Հրապարակվել_է_ռազմական_նշանակության_ապրանքների_ոլորտում_համաշխարհային_խոշորագույն_ընկերությունների_ցանկը
Հրապարակվել է Defense News TOP 100՝ պաշտպանական ոլորտի ամենից շատ եկամուտ ունեցող համաշխարհային 100 առաջատար ընկերությունների ցանկը: 2015 թվականի վարկանշային աղյուսակը հրապարակել է Defense News-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 11:11 Asia/Tehran
  • Հրապարակվել է ռազմական նշանակության ապրանքների ոլորտում համաշխարհային խոշորագույն ընկերությունների ցանկը

Հրապարակվել է Defense News TOP 100՝ պաշտպանական ոլորտի ամենից շատ եկամուտ ունեցող համաշխարհային 100 առաջատար ընկերությունների ցանկը: 2015 թվականի վարկանշային աղյուսակը հրապարակել է Defense News-ը:

Ընկերությունները դասակարգվել են ըստ ռազմական նշանակության արտադրանքի վաճառքից և հարակից ծառայությունների մատուցումից ստացված եկամտի: Առաջին եռյակը նախորդ տարվանից փոփոխության չի ենթարկվել: Առաջատարներն են ամերիկյան Lockheed Martin (40.6 մլրդ դոլար), Boeing (30.4 մլրդ դոլար) և բրիտանական BAE Systems (25.3 մլրդ դոլար) ընկերությունները:

Համաշխարհային ընկերությունների ցանկում տեղ են գտել 7 ռուսական ընկերություններ, որոնք զբաղեցրել են 11-83-րդ տեղերը, 2 թուրքական, 4 իսրայելական, ինչպես նաև իսպանական, ավստրալական, ֆրանսիական, ճապոնական և այլ ընկերություններ:

tert.am