ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Իրաք
https://parstoday.ir/hy/news/world-i34657-ԱՄՆ_պետքարտուղարի_տեղակալը_ժամանել_է_Իրաք
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ժամանել է Իրաք՝ քննարկելու ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը և երկու երկրների միջև ռազմավարական շրջանակային համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտնում է Պետդեպը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 13:18 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Իրաք

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ժամանել է Իրաք՝ քննարկելու ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը և երկու երկրների միջև ռազմավարական շրջանակային համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտնում է Պետդեպը:

Նրա հետ միասին ժամանել է նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը:

Սպասվում է, որ Բաղդադում Բլինքենը կհանդիպի Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի, շրջանների և նահանգների ղեկավարների հետ՝ քննարկելու «ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերը և Մոսուլը գրոհելու ծրագիրը»: Դիվանագետը կհանդիպի նաև ԱՄՆ-ի և կոալիցիայի զինվորականների հետ, որոնց հետ կքննարկի օգնությունն իրաքյան բանակին և անվտանգության ուժերին:

1in.am