ԵՄ-ն պետք է ստեղծի իր ռազմական գործողությունների միասնական շտաբ. Յունկեր
https://parstoday.ir/hy/news/world-i34672-ԵՄ_ն_պետք_է_ստեղծի_իր_ռազմական_գործողությունների_միասնական_շտաբ._Յունկեր
Եվրամիությունն անցած տարի մասնակցել է ավելի քան 30 ռազմական գործողությունների և պետք է ստեղծի դրանց համար իր միասնական շտաբը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 14:12 Asia/Tehran
  • ԵՄ-ն պետք է ստեղծի իր ռազմական գործողությունների միասնական շտաբ. Յունկեր

Եվրամիությունն անցած տարի մասնակցել է ավելի քան 30 ռազմական գործողությունների և պետք է ստեղծի դրանց համար իր միասնական շտաբը։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի առջև ԵՄ-ում իրադրության մասին զեկույցով։

ԵՄ-ն մինչև հոկտեմբերի վերջը իր արտաքին սահմաններին կտեղակայի 200 սահմանապահների և 50 մեքենա։ «Դա արվում է սահմանային և առափնյա պահպանության նոր եվրոպական գործակալության ստեղծման շրջանակում»,- ասել է Յունկերը՝ հավելելով, որ «Եվրոպան պետք է երաշխավորի իր սահմանների անվտանգությունը»։

ԵՄ-ն նաև մտադիր է ստեղծել պաշտպանական հետազոտությունների ու ներդրումների սեփական հիմնադրամ՝ իր պաշտպանական հնարավորությունների ապահովման համար։

1in.am