Մամուլի տեսություն 16-09-2016
https://parstoday.ir/hy/news/world-i34885-Մամուլի_տեսություն_16_09_2016
Չինաստանը և Ֆրանսիան Բրիտանիայի համար ատոմակայան են կառուցելու
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2016 13:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16-09-2016

Չինաստանը և Ֆրանսիան Բրիտանիայի համար ատոմակայան են կառուցելու

«Համշահրի»

Չինաստանը և Ֆրանսիան Բրիտանիայի համար ատոմակայան են կառուցելու

 

Բրիտանիայի ժողովրդի սպառման էներգետիկայի յոթ տոկոսի ապահովման նպատակով, այդ երկրի խորհրդարանը Չինաստանին և Ֆրանիային արտոնել է երկրի համար ատոմակայան կառուցել:

Պաշտոնական Լոնդոնը համաձայնել է երկրի հարավ-արևմուտքում ատոմակայանի կառուցման նոր նախագծի մեկնարկին: Նախագիծն իրականացվում է Ֆրանսիայի և Չինաստանի ներդրումներով : Նախագծի դիմաց Պեկինի կառավարությունը միտում է այլ ծրագրեր իրականացնել և Բրիտանիայում այլ ատոմակայաններ կառուցել: Չինաստանը նաև ողջունում է Լոնդոնի կառավարության միջուկային նոր սահմանումները:

Մյուս կողմից նախագծի ֆրանսիական կողմի աշխատանքային խմբի ղեկավարը հայտարարել է Եվրոպայում միջուկային այլ կենտրոններ կառուցելու և շահագործելու մասին: Պաշտոնական Լոնդոնն այդ նախագիծը ճանաչել է առաջիկայի առանցքային ենթակառուցվածքային նախագծերում արտասահմանյան ներդրումային պլանի մի մասը: Այնուամենայնիվ, քննադատները զգուշացրել են, որ արտասահմանյան ներդրումներով կառուցվող ատոմակայնը մեծ ծախսերի է նայելու: Ֆրանսիան ապահովելու է 25 հազար աշխատատղեր ստեղծող այդ նախագծի կապիտալի երկու երրորդը, իսկ մնացած վեց միլիարդ ֆունդ ստերլինգն ապահովելու է Չինաստանը: Չինաստանը Բրիտանիայի այլ տարածքներում ատոմակայանի կառումանը մասնակից լինելու պայմանով է համաձայնել ապահովել նախագծի կապիտալը:

 

 

 

«Իրան»

ԱՄՆ էներգետիկայի նախարար.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրում չի քննարկվում Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը»

 

ԱՄՆ էներգետիկայի նախարարը Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը համարել է միջուկային էներգիայի ոլորտում Օբամայի կառավարության քաղաքականության ձեռքբերումն, ասելով.-«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, որ Իրանը հավատարիմ է մնացել միջուկային համաձայնության ոլորտում իր հանձնառություններին»:

Էռնեստ Մունիզն ասել է, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը 15 տարով սահմանափակում է Իրանի միջուկային ծրագիրը և Իրանը կարող է շարունակել միջուկային խաղաղանպատակ ծրագիրը: Նշելով, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրն ավելի ամբողջական ու կատարյալ է , քան նախկին համաձայնությունները, Մունիզն ասել է .-«համաձայնության վրա երկարատև աշխատանք են տարել տեխնիկական ու քաղաքական ոլորտների գիտակ մարդիկ»:

Մունիզը նաև նշել է, որ Իրանի համար Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի տնտեսական շահերը եղել են նախատեսվածի չափով:

ԱՄՆ էներգետիկայի նախարարի խոսքերով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրում չի քննարկվում Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը: «Համաձայնությունն ընդգրկում է միմիայն միջուկային հարցին առնչվող թեմաներ»:

 

 

 

 

news.am

The Times. ԵՄ բանակը կխարխլի ՆԱՏՕ-ն

Ժան -Կլոդ Յունկերի ծրագիրը, որի համաձայն Եվրամիությունը պետք է «ընդհանուր զինված միավորում» ստեղծի՝ Բրյուսելում տեղակայված հրամանատարային շտաբով,խուճապ է առաջացրել այն երկրներում, որոնք գտնվում են Արեւելյան Եվրոպայի առաջին գծին՝ Ռուսաստանի հարեւանությամբ, գրում է Բրունո Ուոթերֆիլդը The Times պարբերականում:

Երեկ Եվրահանձնաժողովի նախագահը Եվրոպայի պաշտպանությունն է դրել ԵՄ վերափոխման իր նախագծի կենտրոնում՝ հունիսին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո, ասվում է հոդվածում:

«Եվրոպան այլեւս չի կարող իրեն թույլ տալ ապավինել ուրիշների ռազմական հզորությանը,- ասել է Յունկերը Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանին հասցեագրված իր 50 րոպեանոց ուղերձի ժամանակ,- Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր շահերի ու եվրոպական կենսակերպի պաշտպանության համար»:

Արեւելյան Եվրոպայի երկրները՝ Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի ղեկավարությամբ, նաեւ Լեհաստանի մասնավոր աջակցությամբ, քննադատելու են այս ծրագիրը, քանի որ «ԵՄ բանակը» կխարխլի ՆԱՏՕ-ն՝ «ռուսական ագրեսիայից» Եվրոպայի ստուգված ու փորձված պաշտպանությունը, կանխատեսում է լրագրողը:

«Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչը The Times-ին ասել է, որ դեմ է այն ծրագրերին, որոնք ՆԱՏՕ-ի համար մրցակցություն են ստեղծելու մի ժամանակաշրջանում, երբ երկրները պետք է կենտրոնացնեն ջանքերը Բալթյան երկրներում ու Լեհաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի դիմակայեն Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ ուժեղացած Ռուսաստանին»- փոխանցում է պարբերականը:

«Մենք թերահավատորեն ենք վերաբերում այդ մտահղացմանը կամ ԵՄ-ում բանակի ստեղծմանը,- ասել է Ռինկեւիչը,- Ես եվրոպական բանակում որեւէ արժեք չեմ տեսնում: Մենք չենք տեսնում եվրոպական բանակի ստեղծման առթիվ որոշումների կայացման մեխանիզմը: Եվրոպական խորհրդարա՞նը: Մենք այն վիճակում չենք, որ ազգային խորհրդարանները ցանկանան նման բան թույլ տալ»:

 

 

 

 

news.am

Ռուսաստանի թեման կենտրոնական տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում

 

Ռուսաստանը մեծացնում է համաշխարհային իրադարձությունների վրա իր ազդեցությունը եւ «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր առաջին անգամ կենտրոնական տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, հայտնում է  CNN-ը:

Նշվում է, որ ներկայիս մրցապայքարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատկերվում է դերում, որը կախված է Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ նրա մրցակից` հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի պայքարի վրա:  Այսպես, դեմոկրատները Կրեմլին մեղադրել են կուսակցության սերվերների վրա կիբերգրոհ կազմակերպելու համար, իսկ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Մայքլ Մորելլը Թրամփին ուղղակիորեն կոչել է Ռուսաստանի   «ակամա գործակալ»:

Նյութում նշվում է, որ խորհրդային ղեկավարությունը հազվադեպ էր անմիջականորեն միջամտում   ԱՄՆ-ում ընտրական գործընթացին:

«Խորհրդային Միությունը, չնայած ի վիճակի էր միջամտել ԱՄՆ-ում ընտրություններին, միշտ վախենում էր, թե նման քայլը կարող է տհաճ հետեւանքներ ունենալ նախընտրելի թեկնածուի համար», — հայտնել է Ղազախստանում եւ Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին: 

Նրա կարծիքով, ռուսաստանյան ներկայիս ղեկավարությունը կարող է իր առաջ խնդիր դնել` խարխլել ԱՄՆ-ի ընտրական համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը: Նրա հետ համամիտ է ԿՀՎ-ի նախկին գործակալ Մայքլ Բեյքերը, որը հայտնել է, թե Ռուսաստանը չի ձգտում  ազդել այս կամ այն թեկնածուի օգտին ընտրության վրա: 

ԱՄՆ-ում նախագահական մրցապայքարը ցուցադրում է համաշխարհային թատերաբեմի վրա ռուսական ազդեցության աճը այն բանի ֆոնին, երբ Պուտինը ջանքեր է ձեռնարկում Ռուսաստանը Ղրիմի միավորումից հետո մեկուսացումից դուրս բերելու ուղղությամբ, նշում է CNN-ը: Ռուսաստանը վերականգնել է իր դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ դարձել է ԱՄՆ-ի կարեւորագույն գործընկերներից մեկը սիրիական ճգնաժամի կարգավորման գործում, իսկ սեպտեմբերի սկզբին Պուտինը «ամենագո» է եղել Չինաստանում G20-ի գագաթնաժողովին:

Չնայած տնտեսության մեջ խնդիրներին եւ նավթից եւ գազից չափազանց մեծ կախվածությանը, Ռուսաստանը չի արդարացրել Արեւմուտքի կանխատեսումները, որ այն ընդամենը «տարածաշրջանային փլուզվող տերություն» կլինի,- ասված է նյութում:

Ռուսաստանյան իշխանությունները հերքում են ԱՄՆ-ի գործընթացի վրա ազդելու փորձերի համար մեղադրանքները: Այսպես, նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է ԱՄՆ-ի նախընտրական արշավում «խավավոր ռուսատյացության» մասին եւ ափսոսանք է հայտնել այդ կապակցությամբ: