Ռուսաստանը զգուշացրել է Հարավային Կորեայում TAD հակահրթիռային համակարգի տեղակայման վերաբերյալ
Ռուսաստանը զգուշացնելով Հարավային Կորեայում TAD հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղակայման վերաբերյալ հայտնել է, որ այդ քայլը հնարավոր է ավելի բարդացնի միջուկային խնդիրը տարածաշրջանում:
Չորեքշաբթի փետրվարի 10-ին, Ռուսաստանի արտգործնախարարությունը մի հաղորդագրությամբ հայտնել է, որ TAD հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղակայումը կարող է սրել սպառազինական մրցակցությունը Կորեական թերակղզում:
Չինաստանը նույնպես այդ համակարգի տեղակայումը համարել է տարածաշրջանը ապակայունացնող քայլ:
Հակազդելով Հյուսիսային Կորեայի միջոցով վերջերս կատարված հրթիռային փորձարկմանը, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորական պաշտոնատարներ ասել են.«Հյուսիսային Կորեայի հրթիռային սպառնալիքներին դիմակայելու նպատակով բանակցություններ կսկսեն TAD հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղակայման շուրջ»:
TAD հակահրթիռային պաշտպանական համակարգը համարվում է բալիստիկական հրթիռներին դիմակայելու աշխարհի ամենաարդիական համակարգերից մեկը, որը կարող է երկրագնդի մթնոլորտում և տիեզերքում ոչնչացնել հրթիռներին: