Smart թևնոցը օգտատիրոջ ձեռքը վերածում է իրական հեռախոսի
https://parstoday.ir/hy/news/world-i34969-smart_թևնոցը_օգտատիրոջ_ձեռքը_վերածում_է_իրական_հեռախոսի
Oddity Central-ը ներկայացրել է Signl կոչվող նորարար գաջեթը, որը թույլ է տալիս օգտատերերին հեռախոսազանգեր ընդունել` մատի ծայրով պարզապես դիպչելով ականջին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2016 05:15 Asia/Tehran
  • Smart թևնոցը օգտատիրոջ ձեռքը վերածում է իրական հեռախոսի

Oddity Central-ը ներկայացրել է Signl կոչվող նորարար գաջեթը, որը թույլ է տալիս օգտատերերին հեռախոսազանգեր ընդունել` մատի ծայրով պարզապես դիպչելով ականջին:

Սարքը ձայնը փոխանցում է մարմնի միջով` մարդու ձեռքն իրապես վերածելով հեռախոսի:

Նախկինում TipTalk անունով հայտնի սարքավորումը մշակվել է հարավկորեական Innomdle Lab ընկերության կողմից: Նորագույն ստարտափը 2015-ին հիմնել են Samsung-ի երեք նախկին աշխատակիցները:

Սարքն իրենից «խելացի» ժապավեն է ներկայացնում, որը կարելի է կրել առանց որևէ բանի, դասական կամ smart ժամացույցի հետ: Այն հեռախոսին միանում է Bluetooth-ի միջոցով և ներկառուցված համակարգի միջոցով ձայնը փոխանցում է մարմնով: Ժապավենի վրա առկա բարձրախոսը թույլ է տալիս զրուցել ասես հեռախոսով խոսելիս:

Tert.am