Smart թևնոցը օգտատիրոջ ձեռքը վերածում է իրական հեռախոսի
Oddity Central-ը ներկայացրել է Signl կոչվող նորարար գաջեթը, որը թույլ է տալիս օգտատերերին հեռախոսազանգեր ընդունել` մատի ծայրով պարզապես դիպչելով ականջին:
Սարքը ձայնը փոխանցում է մարմնի միջով` մարդու ձեռքն իրապես վերածելով հեռախոսի:
Նախկինում TipTalk անունով հայտնի սարքավորումը մշակվել է հարավկորեական Innomdle Lab ընկերության կողմից: Նորագույն ստարտափը 2015-ին հիմնել են Samsung-ի երեք նախկին աշխատակիցները:
Սարքն իրենից «խելացի» ժապավեն է ներկայացնում, որը կարելի է կրել առանց որևէ բանի, դասական կամ smart ժամացույցի հետ: Այն հեռախոսին միանում է Bluetooth-ի միջոցով և ներկառուցված համակարգի միջոցով ձայնը փոխանցում է մարմնով: Ժապավենի վրա առկա բարձրախոսը թույլ է տալիս զրուցել ասես հեռախոսով խոսելիս:
Tert.am