ԱՄՆ-ի բյուջեում հատուկ դիրք է վերապահվել Սիոնիստական ռեժիմին
ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման 2017 թ.-ի բյուջեի օրինագծում այսպես կոչված «Անվտանգության աջակցության» շրջանակում , երեք միլիարդ 100 միլիոն դոլարի բյուջե է հատկացրել Իսրայելին, իսկ հրթիռային տարբեր նախագծերի համար հարյուր միլիոնավոր դոլար է նախատեսվել այդ ռեժիմի համար:
Այդ օգնությունները սովորաբար հատկացվում են մեկ տասնամյակի համար, ընդորում առաջիկա տարում ավարտվում է տասնամյակը և այժմ բանակցություններ են սկսվել հովանավորչական փաթեթ հաջորդ տասնամյակի համար հատկացնելու նպատակով:
Իսրայելի ռեժիմի պատշոնատարների տեղաշարժերը նոր փուլ են մտել ԱՄՆ-ից ավելի մեծ օգնություն ստանալու շուրջ Վաշինգտոնի հետ համաձայնության գալու նպատակով: Իհարկե այդ տեղաշարժերն ուղեկցվել են ԱՄՆ-ի կանաչ լույսով : Ամերիկացի պաշտոնատարներն էլ խոստումներ են տվել այդ կապակցությամբ:
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի օգնությունները մեկ տասնամյակի համար են նախատեսվում:Թեև այդ օրինագիծը հավանաբար մեծ փոփոխությունների ենթարկվի՝ դրա որոշ կետերի, ներառյալ հարկերի և պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ հանրապետականների անհամաձայնության պատճառով, բայց միևնույն է, Իսրայելի հետ կապված կետերը շատ հեշտությամբ վավերացվում են և երբեմն էլ ավելի ամրապնդվում են Կոնգրեսականների կողմից: Վաշինգտոնը տարեկան ավելի քան երեք միլիարդ դոլար անվերադարձ օգնություն է հատկացնում Երուսաղեմը բռնազավթող ռեժիմին ,որի գլխավոր մասը ռազմական օգնություններ են լինում: Առավել դրան ԱՄՆ-ն ֆինանսական վարկերի շրջանակում տարեկան միլիարդավոր դոլարներ հատկացնում է այդ ռեժիմին ,որը այդ գումարներով սպառազինություն է գնում արևմտյան պետություններից: Դա այն դեպքում ,երբ ԱՄՆ քաղաքական ու լրատվական շրջանակներ խոստովանել են ,որ այդ ռեժիմին հատկացվող ամենամյա օժանդակությունների ծավալն ավելի մեծ է քան այն ինչ հրապարակավ հայտարարում են ամերիկացի պաշտոնատարները:
Այս շրջանակում ամերիկացի դիվանագետ և ԱՄՆ Սենատի ընտրությունների նախկին թեկնածու՝ Մարք Դանկովը որոշ ժամանակ առաջ հստակեցրել էր,որ ԱՄՆ կառավարությունը տարբեր եղանակներով տարեկան 10 միլիարդ դոլար հատկացնում է Իսրայելին:
Այն դեպքում են շարունակվում ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին հատկացվելիք օգնությունները, երբ վերջին տարիներին այդ երկիրը աշխարհի տարբեր տարածաշրջաններում իր միջամտողական քայլերի պատճառով դիմագրավում է բյուջեի դեֆիցիտ:
ԱՄՆ-ի կողմից Իսրայելի ռեժիմին հատկացվող հսկայական գումարներն ու ռազմական օգնությունը նույնիսկ այդ երկրի օրենքների համաձայն անօրինական են համարվում ,քանզի այդ երկրի արտահանումների մասին օրենքով արգելված է այն ռեժիմներին ռազմական օգնություն հատկացնելը,որոնք զենքը կամ դրամն օգտագործում են հարձակումների ու բռնությունների նպատակով: Դա այն դեպքում,երբ համաշխարհային բողոքների ալիքը տարածվել է նույնիսկ այդ երկրի ներսում և այդ երկրի խաղաղության ակտիվիստները և համալսարանական դեմքերը բազմիցս իրենց բողոքն են արտահայտել ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող հովանավորությունների համար: