ԻԼԻՊ-ը սպառնացել է Ամալ Քլունիին
https://parstoday.ir/hy/news/world-i35431-ԻԼԻՊ_ը_սպառնացել_է_Ամալ_Քլունիին
Ամալ Քլունին հարցազրույց է տվել, որտեղ պատմել է իր ներկայիս պաշտպանյալ՝ 23-ամյա Նադյա Մուրադի մասին, որը 19 տարեկան հասակում գերի էր ընկել Իսլամական կազմակերպության զինյալների կողմից և դարձել էր ստրուկ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2016 11:46 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը սպառնացել է Ամալ Քլունիին

Ամալ Քլունին հարցազրույց է տվել, որտեղ պատմել է իր ներկայիս պաշտպանյալ՝ 23-ամյա Նադյա Մուրադի մասին, որը 19 տարեկան հասակում գերի էր ընկել Իսլամական կազմակերպության զինյալների կողմից և դարձել էր ստրուկ:

Ամալը պատրաստվում է դառնալ ԻԼԻՊ-ի գերուհու փաստաբանը դատարանում: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ում ելույթ ունենալով, փաստաբանն ասել է. «Կցանկանայի ասել, որ հպարտ եմ այստեղ գտնվելու համար, բայց դա այդպես չէ: Որպես մարդ ես ամաչում եմ, որ մենք արհամարհում ենք նրանց աղերսի ձայները: Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդանական ասամբլեան, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունել են, որ Իրաքում եզդիների դեմ ցեղասպանություն է իրականացվել: Ինչո՞ւ Հաագայի միջոզգային քրեական դատարանը չի հետապնդում նրանց»: «Նախքան գործը վերցնելը ես այն քննարկել եմ Ջորջի հետ: Սա ԻԼԻՊ-ն է, և նրանք ընդունակ են ամեն ինչի: Նրանք ուղղակիորեն սպառնացել են ինձ», - հավելել է Քլունին:

ankakh.com/