Բողոք Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձի աստղաբաշխական բարձրացման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i3553-Բողոք_Բրիտանիայի_խորհրդարանի_պատգամավորների_աշխատավարձի_աստղաբաշխական_բարձրացման_դեմ
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձի աստղաբաշխական բարձրացումն առթել է այդ երկրի քաղաքացիների զայրույթը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2016 16:47 Asia/Tehran
  • Բողոք Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձի աստղաբաշխական բարձրացման դեմ

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձի աստղաբաշխական բարձրացումն առթել է այդ երկրի քաղաքացիների զայրույթը :

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձը բարձրացնելուց ընդամենը 9 ամիս անց , այժմ նրանց աշխատավարձը կրկին անգամ բարձրացվելու է ՝ երեք անգամ գերազանցելով պետական մյուս պաշտոնյաների աշխատավարձին :

«Սան» բրիտանական օրաթերթի լրատվությամբ , խորհրդարանի պատգամավորների աշխատավարձը բարձրացել է հազար ֆունտ ստերլինգով :

Իննը ամիս առաջ նույն պատգամավորներն օգտվել էին աշխատավարձի տասը տոկոսանոց բարձրացման հնարավորությունից :

Դա այն դեպքում , երբ 2011 թվականից սկսյալ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության կիրառումը շարունակվում է :

Նախորդ տարում պատգամավորների աշխատավարձի տասը տոկոսանոց բարձրացման մասին հայտարարվելուց հետո , նրանց մեծ մասը լրատվամիջոցներում հայտարարություն տարածեցին , որ հավելյալ գումարներ չեն ստանալու , սակայն ավելի ուշ պարզվեց , թե ընդամենը 25 հոգի է կատարել իր խոստումը :