Բողոք Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձի աստղաբաշխական բարձրացման դեմ
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձի աստղաբաշխական բարձրացումն առթել է այդ երկրի քաղաքացիների զայրույթը :
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձը բարձրացնելուց ընդամենը 9 ամիս անց , այժմ նրանց աշխատավարձը կրկին անգամ բարձրացվելու է ՝ երեք անգամ գերազանցելով պետական մյուս պաշտոնյաների աշխատավարձին :
«Սան» բրիտանական օրաթերթի լրատվությամբ , խորհրդարանի պատգամավորների աշխատավարձը բարձրացել է հազար ֆունտ ստերլինգով :
Իննը ամիս առաջ նույն պատգամավորներն օգտվել էին աշխատավարձի տասը տոկոսանոց բարձրացման հնարավորությունից :
Դա այն դեպքում , երբ 2011 թվականից սկսյալ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության կիրառումը շարունակվում է :
Նախորդ տարում պատգամավորների աշխատավարձի տասը տոկոսանոց բարձրացման մասին հայտարարվելուց հետո , նրանց մեծ մասը լրատվամիջոցներում հայտարարություն տարածեցին , որ հավելյալ գումարներ չեն ստանալու , սակայն ավելի ուշ պարզվեց , թե ընդամենը 25 հոգի է կատարել իր խոստումը :