2017 թվականի հունիսից ԵՄ-ի ներսում կվերացնեն շարժական կապի ռոումինգը
https://parstoday.ir/hy/news/world-i35599-2017_թվականի_հունիսից_ԵՄ_ի_ներսում_կվերացնեն_շարժական_կապի_ռոումինգը
Հաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տեւողությամբ եւ փոխանցվող տվյալների ծավալով լինելու Է առանց սահմանաչափի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2016 13:29 Asia/Tehran
  • 2017 թվականի հունիսից ԵՄ-ի ներսում կվերացնեն շարժական կապի ռոումինգը

Հաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տեւողությամբ եւ փոխանցվող տվյալների ծավալով լինելու Է առանց սահմանաչափի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 21-ին հայտարարել Է շարժական կապի կանոնակարգի վերանայված նախագծի մասին, որը նախատեսում Է ռոումինգի վերացում, ինչպես նաեւ չարաշահումներից օպերատորների պաշտպանության երաշխիքներ:

Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, 2015 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանն Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում ընդունել Է օրենքների փաթեթ, որոնք 2017 թվականի հունիսից կվերացնեն ռոումինգի համար վճարը Եվրամիության երկրների շարժական ցանցերում: Այն ժամանակ հայտնել Էին, որ անցումային ռեժիմը կսկսի գործել 2016 թվականի ապրիլից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am