Լավրովը եւ Ստոլտենբերգը քննարկել են Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i35713-Լավրովը_եւ_Ստոլտենբերգը_քննարկել_են_Սիրիայի_եւ_Ուկրաինայի_իրադրությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել Է Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2016 08:47 Asia/Tehran
  • Լավրովը եւ Ստոլտենբերգը քննարկել են Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել Է Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա օգտակար հանդիպում Էր, քննարկեցինք Սիրիայի իրադրությունը, համաձայնության եկանք՝ շարունակելու երկխոսությունը պատերազմական ռիսկերի նվազեցման, թափանցիկության հարցերի շուրջը,- ասել Է նա:- Նաեւ քննարկեցինք Ուկրաինայի իրադրությունը»:

Ստոլտենբերգը նաեւ հայտարարել Է, որ հակված չԷ որեւիցե կողմի մեղադրել Սիրիայում կատարված ավիահարվածների համար:

«Հումանիտար ավտոշարասյան վրա գրոհն անընդունելի Է միջազգային իրավունքի տեսակետից,- ասել Է նա:- Ես չեմ շահարկի, թե ով Է գրոհել ավտոշարասյան վրա, կարեւոր Է իմանալ այն բոլոր փաստերը, թե ինչպես դա կարող Էր տեղի ունենալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am