Ադրբեջանի ԱԳՆ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Սեպտեմբեր 22, 2016 13:09 Asia/Tehran
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի արտագործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) հետ: Այս մասին հաղորդում է է ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղ բանակցային գործընթացն արագացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու հարցը:
araratnews.am
22/9/2016
Պիտակ