Թեհրանը եւ Սոֆիան քննարկել են Իրանից ԵՄ երկաթուղային փոխադրամիջանցքի ստեղծման հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i35905-Թեհրանը_եւ_Սոֆիան_քննարկել_են_Իրանից_ԵՄ_երկաթուղային_փոխադրամիջանցքի_ստեղծման_հնարավորությունը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին Բուլղարիայի ղեկավար Ռոսեն Պլեւնելիեւի հետ քննարկել Է Իրանից Վրաստանի եւ Բուլղարիայի տարածքով Եվրոպա երկաթուղային փոխադրամիջանցքի կառուցման հնարավորությունը, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կայացել Է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2016 16:04 Asia/Tehran
  • Թեհրանը եւ Սոֆիան քննարկել են Իրանից ԵՄ երկաթուղային փոխադրամիջանցքի ստեղծման հնարավորությունը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին Բուլղարիայի ղեկավար Ռոսեն Պլեւնելիեւի հետ քննարկել Է Իրանից Վրաստանի եւ Բուլղարիայի տարածքով Եվրոպա երկաթուղային փոխադրամիջանցքի կառուցման հնարավորությունը, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կայացել Է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ասված Է բալկանյան երկրի նախագահի վարչակազմի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Բանակցությունների ընթացքում հայտնի Է դարձել, որ իրանական կողմը պլանավորում Է գործարկել Վրաստանի տարածքով երկաթուղային փոխադրամիջանցքի կառուցումը եւ Բուլղարիան դիտում Է որպես Եվրոպայի հետ տրանսպորտային կապի նախագծի իրացման արտոնյալ հնարավորություն»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում նաեւ նշվել Է, որ իրանցի գործարարները կարող են օգտվել Բուլղարիայի հարկային համակարգի ճկուն պայմաններից եւ իրենց ընկերությունները դուրս բերել եվրոպական շուկա: Երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են համագործակցությունը դեղագործության ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկայի, սննդի արդյունաբերության, նանոտեխնոլոգիաների բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am