Գիտնականներ. Երկրաշարժերը կառավարում են Արեւն ու Լուսինը
https://parstoday.ir/hy/news/world-i36184-Գիտնականներ._Երկրաշարժերը_կառավարում_են_Արեւն_ու_Լուսինը
Ամենահզոր եւ ավերիչ երկրաշարժերը տեղի են ունենում, որպես կանոն, լիալուսնի շրջանում, հայտնել են ճապոնացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են Երկրի տեկտոնական ակտիվության վրա Լուսնի եւ Արեւի ազդեցությունը, հայտնում է Planet-today-ը՝ վկայակոչելով Nature ամսագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2016 06:26 Asia/Tehran
  • Գիտնականներ. Երկրաշարժերը կառավարում են Արեւն ու Լուսինը

Ամենահզոր եւ ավերիչ երկրաշարժերը տեղի են ունենում, որպես կանոն, լիալուսնի շրջանում, հայտնել են ճապոնացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են Երկրի տեկտոնական ակտիվության վրա Լուսնի եւ Արեւի ազդեցությունը, հայտնում է Planet-today-ը՝ վկայակոչելով Nature ամսագրին:

Օրինակ, 2004-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժը, որը պատմության մեջ ամենից շատ մարդկային կյանք խլած տարերային աղետն էր (225-300 հազար մարդ) համընկել էր մեր մոլորակի վրա լուսնի գրավիտացիոն ուժերի ազդեցության ակտիվացմանը:

«Մենք նկատել ենք, որ ամենազանգվածային տեկտոնական տատանումները հաճախ համընկնում են լիալուսնի փուլի հետ: Ինչպես ցույց է տվել վերջին ուսումնասիրությունը, խոսքը ոչ թե պարզապես համընկնելու մասին է: Արեւի եւ Լուսնի հրահրած ազդեցությունը, իրոք, կարող է լրջագույնս ազդել երկրակեղեւի վրա»,- ասել է պրոֆեսոր Սատոշի Իդեն:

News.am