Մամուլի տեսություն 26-09-2016
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի հավաստմամբ, պաղեստինցիները երբեք չեն հանձնվելու ԱՄՆ-ի ճնշումներին և ջանքեր են գործոդրելու իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
«Ղոդս»
Մահմուդ Աբբաս.«Երբեք չենք հանձնվելու ԱՄՆ ճնշումներին»
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի հավաստմամբ, պաղեստինցիները երբեք չեն հանձնվելու ԱՄՆ-ի ճնշումներին և ջանքեր են գործոդրելու իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Նյու Յորքից վերադարձի պահին Մահմուդ Աբբասն ասել է.-«Ցավոք տարածաշրջանի թուլության պատճառով, ԱՄՆ-ի կողմից ճնշումների առջև ենք հայտնվելու, սակայն մենք կարող ենք այդ ճնշումներին դիմակայել: Մենք երբեք չեն հանձնվելու ԱՄՆ-ի կամ այլոց ճնշումներին: Ինչքան էլ արաբական երկրները թույլ լինեն, մենք շարունակելու ենք ուժեղ մնալ և չենք հրաժարվելու մեր իրավունքներից»:
«ԱՄՆ Պետքարտուղար՝ Ջոն Քերին ինձ ասաց, որ Վաշինգտոնը սատարում է խաղաղության միջազգային կոնֆերանցի անցկացման ուղղությամբ ֆրանսիացիների ջանքերին: Այնուամենայնիվ, ամերիկացիների մոտեցումներից պարզ է , որ նրանք ցանկանում են խոչընդոտել կոնֆերանսի անցկացումը: Այդ խոչընդոտները չլինելու դեպքում, կոնֆերանսն արդունավետ է լինելու».-ավելացրել է Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար՝ Մահմուդ Աբբասը:
Քնեսեթում ելույթ ունենալու համար Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենյամին Նեթանյահուի հրավերին պատասխանելով, Աբբասն ասել է.-«Նեթանյահուն Մոսկվայում խույս տվեց ինձ հետ հանդիպումից: Ես պատրաստ եմ Ռուսաստանում, Եգիպտոսում կամ որևէ այլ վայրում, երկկողմ կամ եռակողմ հանդիպում ունենալ նրա հետ»:
Մահմուդ Աբբասը խոստովանել է, որ Նեթնյահուի հետ խաղաղության համաձայնության գալը դժվար է լինելու:«Նեթանյահուն շարունակում է դեմ գնալ երկու երկրի գաղափարին: Նա ջանքեր է գործադրում առանց պաղեստինյան տարածքներից նահանջի արաբական երկրների հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ: իսրայելցիները մշտապես փորձել են խույս տալ արաբական խաղաղության նախագծից».-ավելացրել է Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարը:
news.am
WSJ. Սիրիական հրադադարը վտանգված է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ անվստահության ֆոնին
Սիրիայում հրադադարի մասին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրի ձախողումը խարխլում է ԻՊ դեմ պայքարում նրանց համագործակցության հետ կապված հույսերը,գրում է The Wall Street Journal–ը
Սեպտեմբերին կնքված ռուս- ամերիկյան գործարքը պետք է գնահատեր Վաշինգթոնի ու Մոսկվայի միջեւ վստահության սահմանները: Սիրիայում անցած շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք այդպես էլ չեն կարողացել հաղթահարել իրենց բաժանող անվստահությունն ու թշնամանքը:
Եվ այսպես, ԱՄՆ ղեկավարած կոալիցիան ռմբակոծել է սիրիական բանակի դիրքերը, ինչի հետեւանքով տասնյակ զոհեր են եղել, հիշեցնում է պարբերականը: Երկու օր անց Հալեպում հումանիտար շարասյան վրա ավիահարված է հասցվել, որոմ ԱՄՆ –ն մեղադրում է Ռուսաստանին: Իսկ անցած հանգստյան օրերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի արտգործնախարարները ու ԵՄ դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին խիստ քննադատել են Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը՝ կասկած հայտնելով, որ նա ունակ է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Պետդեպարտամենտի խոսքով Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 23-ից հետո չեն խոսել ու նրանց մոտ ոչ մի հանդիպում ծրագրված չէ:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զինվորականները նույնպես թերահավատ են կնքված համաձայնագրի հարցում:Ամերիկացիները չեն ուզում հետախուզական տվյալներ փոխանակել ռուսական կողմի հետ, իսկ ռուս զինվորականներն էլ ծաղրում են Քերրիի առաջարկը՝ Սիրիայի հյուսիսային մասում թռիչքներն արգելելու մասին:
Երկկողմանի հարաբերություններում եղել են փոխադարձ կասկածների տարիներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, գրում է WSJ-ը: Հակառուսաստանյան պատժամիջոցների սահմանումից հետո այդ հարաբերությունները հայտնվել են «սառը պատերազմից» հետո ամենացածր մակարդակում:
Ըստ պարբերականի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները շատ բարդ են: Վաշինգթոնը մի կողմից համարում է, որ Մոսկվան կառուցողական դեր է կատարել Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելու գործընթացում: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նաեւ Աֆղանստանի հարցով են համագործակցում:
Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին ՝ ԱՄՆ շահերին դիմակայելու ու նրա հզորությունը նվազեցնելու փորձերի մեջ, նշվում է հոդվածում: ԱՄՆ-ն նաեւ Ռուսաստանին է մեղադրում Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ, ասելով որ Մոսկվան դրանով միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:
1in.am
Քլինթոնին աջակցում է աֆրոամերիկացիների 75%-ը, Թրամփին՝ 7%-ը. Հարցում
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում ձայների ճնշող առավելություն ունի իր հանրապետական մրցակցի նկատմամբ։ Այս մասին վկայում են Morning Consult ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ընկերության կայքում։
Նախկին պետքարտուղարի օգտին պատրաստ է քվեարկել լատինաամերիկացիների 54 և աֆրոամերիկացիների 75 տոկոսը։ Թրամփի օգտին քվեարկել պատրաստ են իսպանախոս ընտրողների 20 և սևամորթների միայն 7 տոկոսը։
Սակայն Թրամփը առաջատար է սպիտակամորթ բնակչության շրջանում (44%), մինչդեռ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել սպիտակամորթ բնակչության 33 տոկոսը։
Բոլոր ընտրողներին հաշվի առնելու պարագայում Թրամփը առաջ է Քլինթոնից ընդամենը 1 տոկոսով՝ 39 տոկոսն ընդդեմ 38-ի։ Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 22-24-ը։