ՌԴ-ն կվերանայի միջուկային զսպման վերաբերյալ իր մոտեցումները
https://parstoday.ir/hy/news/world-i36682-ՌԴ_ն_կվերանայի_միջուկային_զսպման_վերաբերյալ_իր_մոտեցումները
Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային զսպման վերաբերյալ ԱՄՆ մոտեցումների վերանայումը և ազգային անվտանգությունից ելնելով համապատասխան քայլեր կձեռնարկի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2016 05:13 Asia/Tehran
  • ՌԴ-ն կվերանայի միջուկային զսպման վերաբերյալ իր մոտեցումները

Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային զսպման վերաբերյալ ԱՄՆ մոտեցումների վերանայումը և ազգային անվտանգությունից ելնելով համապատասխան քայլեր կձեռնարկի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը` ի պատասխան ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի` միջուկային զսպման նոր մոտեցումների վերաբերյալ հայտարարության:

«Լուրջ մտահոգության առարկա է միջուկային ներուժի օգտագործման հնարավորության մասին հայտարարությունը, եթե խնդիրն առնչվի ռուսական ուժերի մասնակցության ռազմական հակամարտության: Մենք, իհարկե, հաշվի կառնենք ԱՄՆ մոտեցումները մեր ազգային անվտանգության ապահովման համատեքստում»,- ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Armenpress.am