Մամուլի տեսություն 01-10-2016
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է , որ Մոսկվան միայն դեպքում է պատրաստ լինելու շարունակել բանակցությունները Սիրիայում ահաբեկիչների դեմ համատեղ քայլերին ուղղված բանակցությունները, երբ Վաշինգտոնը զերծ կմնա Ռուսաստանի բանակի ու քաղաքացիների հասցեին սպառնալիքներ ուղղել:
«Ղոդս»
Հակադարձելով Ջոն Քերբիի խոսքերին Մոսկվան հայտարարել է .-«Անընդունելի է Ռուսաստանի բանակին ուղղված սպառնալիքը»
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է , որ Մոսկվան միայն դեպքում է պատրաստ լինելու շարունակել բանակցությունները Սիրիայում ահաբեկիչների դեմ համատեղ քայլերին ուղղված բանակցությունները, երբ Վաշինգտոնը զերծ կմնա Ռուսաստանի բանակի ու քաղաքացիների հասցեին սպառնալիքներ ուղղել:
ՌԴ պաշտպանության նախարարության այս հայտարարությունը համարվում է ԱՄՆ Պետդեպի խոսնակ ՝ Ջոն Քերբիի խոսքերին հակադարձ քայլ: Քերբին նշել էր, որ եթե շարունակվի Սիրիայում պատերազմը, ապա ավելի մեծ թվով ռուսներ են սպանվելու և ռուսական ինքնաթիռներ են կործանվելու, քանզի ծայրահեղական խմբերը չարաշահելով սիրիական անջրպետը , ստեղծված իրավիճակը ծառայեցնելու են իրենց օպերացիան ծավալելու գործին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել ամերիկացիների հետ ՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ համատեղ քայլերի համատեղ քայլերի իրականացման շուրջ:
Մյուս կողմից, կրեմլի խոսնակ ՝ Դմիտրի Պեսկովը հայտարարել է , որ Ռուսաստանը շարունակելու է Սիրիայում իր օպերացիան և օգնելու է Սիրիայի պետական ուժերին ՝ ահաբեկիչների դեմ քայլերում:
armlur.am
Հունաստանին զայրացրել է Էրդողանի հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1923թ. Լոզանի խաղաղ պայմանագրի մասին հայտարարությունը սուր արձագանքի է արժանացել Հունաստանում: Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարությունը գնահատել է որպես փորձ՝ կասկածի տակ դնելու երկու երկրների միջև սահմանները: Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է հարգել 1923թ. համաձայնագիրը: «Լոզանի պայմանագիրն ու միջազգային բոլոր իրավունքներն իրականություն են քաղաքակիրթ աշխարհում, և ոչ ոք, այդ թվում՝ Անկարան, չի կարող չճանաչել այն: Բոլորը պետք է հարգեն այդ համաձայնագիրը»,-հայտարարել է դիվանագիտական աղբյուրը: Էրդողանի հայտարարությունը հունական ԶԼՄ-ների գլխավոր նորությունն է դարձել: Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի ղեկավարությունը կասկածի տակ է առել Լոզանի պայմանագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Skai հեռուստաալիքին: Հույն քաղաքական գործիչները կարծում են, որ Էրդողանի խոսքերը վտանգավոր են և սադրիչ:Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ հույներն են ստիպել նրանց կնքել այդ պայմանագիրը:
armedia.am
Բրիտանիան ԵՄ-ին հիշեցնում է իր մասին
Անշուշտ որպես եվրոպական տնտեսության «տարվա փոփոխություն» կարող ենք նշել Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները:
Չնայած նրան, որ հանրաքվեի անցկացումից հետո մինչ օրս ընկած ժամանակահատվածում չեն դադարում հաշվարկները, թե կողմերից որն ինչքանով կտուժի կամ կշահի Brexit-ի արդյունքում, այնուամենայնիվ, հիմա առավել կարևորվում է ԵՄ հետ հետագա հարաբերությունների հարցը:
Բոլորովին վերջերս Բրիտանիայի Առևտրի նախարար Լայամ Ֆոքսը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի՝ Brexit-ով կանխորոշվեց ԵՄ-ի՝ ոչ այնքան դրական ապագան: Մասնավորապես, Ֆոքսի գնահատականներով, Եվրամիությունից դուրս է եկել մեծությամբ երկրորդ տնտեսությունն, ինչի արդյունքում Եվրամիության մյուս երկրների ֆինանսական ողջ բեռն ընկել է Գերմանիայի վրա, որը մի քանի տարի վճարելուց հետո կկանգնի սեփական խնդիրների առաջ:
Ֆոքսի գնահատականները կարող են իրատեսական լինել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Լոնդոնն էր Եվրամիության ֆինանսական կենտրոնը, սակայն խնդիրն այստեղ ոչ այնքան ճշմարտացիության, որքան նման հայտարարությամբ հանդես գալու իմաստի մեջ է: Հարցն ուշադրության չէր արժանանա, եթե դա արվեր մինչ հանրաքվեի անցկացումը: Սակայն հանրաքվեի փաստից հետո, երբ ենթադրաբար ամեն ինչ որոշված է, նման բարձր մակարդակով արված հայտարարությունն ակնհայտորեն որոշակի նպատակ է հետապնդում:
Չի բացառվում, որ Առևտրի նախարարի կողմից դա յուրահատուկ մեսիջ լինի օտարերկրյա ներդրողներին բրիտանական տնտեսության շարունակվող գրավչության մասին: Սակայն չի բացառվում նաև, որ սա ևս մեկ անգամ սթափեցնող ահազանգ է ԵՄ-ի համար:
Նշենք նաև, որ եվրոպական քաղաքական գործիչներն իրենց հերթին պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով՝ պնդելով Բրիտանիան ԵՄ վերադարձնելու կարևորությունը: Դրանցից ամենավառ ու թարմ օրինակը՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է, ով խոստացել է ևս մեկ անգամ նախագահ ընտրվելու դեպքում, շարժվել այդ ուղղությամբ:
Բրիտանիայի՝ ԵՄ -ից դուրս գալու այս ողջ գործընթացը վճռորոշ է կողմերից յուրաքանչյուրի համար, ուստի ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցից հետո պակաս կարևորություն չունի նաև ԵՄ-ից դուրս Բրիտանիայի կարգավիճակի և ԵՄ հետ հետագա հարաբերությունների հարցը: Չի բացառվում, որ նմանօրինակ հայտարարություններն արդեն ոչ ԵՄ անդամ Բրիտանիայի համար հնարավորինս շահավետ "ամուսնալուծության պայմանագրի" ձեռքբերմանն ուղղված լինեն: