Էրդողանը մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի տված խոստումները չկատարելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i36919-Էրդողանը_մեղադրել_է_Եվրամիությանը_Թուրքիայի_տված_խոստումները_չկատարելու_մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է տված խոստումները չկատարելու մեջ: Եվրամիությունը խոստումներ էր տվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2016 05:15 Asia/Tehran
  • Էրդողանը մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի տված խոստումները չկատարելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է տված խոստումները չկատարելու մեջ: Եվրամիությունը խոստումներ էր տվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Անհրաժեշտ է, որ հոկտեմբերին ուժի մեջ մտնի առանց վիզայի ռեժիմը, բայց Եվրոպան չի կատարում Թուրքիային տված իր խոստումները...այն, որ մենք 53 տարի սպասում ենք Եվրամիության մուտքի մոտ, ցույց է տալիս, թե ինչպես են նրանք մեզ վերաբերում»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը:  

Նա նշել է, որ Թուրքիան Եվրամիության վերաբերյալ իր խոստմանը միշտ տեր է եղել և եվրոպացիներից սպասում է անկեղծ ու բաց վերաբերմունքի:

«Մենք չունենք և չենք ունենա որևէ խնդիր այն չափանիշների հետ կապված, որոնք պահանջում է Եվրամիությունը` ոչ մարդու իրավունքների, ոչ խոսքի ազատության, ոչ այլ հարցերի հետ կապված: Մենք դրանք ընդունում ենք ոչ Եվրամիության պահանջներից ելնելով, այլ հանուն մեր քաղաքացիների: Եթե Եվրամիությունը Թուրքիային անդամակցության հնարավորություն տա, ապա մենք պատրաստ ենք, բայց այս խաղում մենք հասել ենք վերջին փուլին: Նրանցից է կախված կգնա՞ն առաջ Թուրքիայի հետ, թե ոչ»,-ասել է Էրդողանը:

Armenpress.am