Բրիտանացի հնագետներն անօդաչուների օգնությամբ անհետացած քաղաքներ են փնտրում
https://parstoday.ir/hy/news/world-i37144-Բրիտանացի_հնագետներն_անօդաչուների_օգնությամբ_անհետացած_քաղաքներ_են_փնտրում
Բրիտանացի հնագետներն Իրաքում անօդաչուների օգնությամբ անհետացած քաղաքներ են որոնում: Այս մասին գրում է Oane-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2016 06:03 Asia/Tehran
  • Բրիտանացի հնագետներն անօդաչուների օգնությամբ անհետացած քաղաքներ են փնտրում

Բրիտանացի հնագետներն Իրաքում անօդաչուների օգնությամբ անհետացած քաղաքներ են որոնում: Այս մասին գրում է Oane-ն:

Հնագույն քաղաքներ որոնելիս հնագետներն արբանյակներից արված լուսանկարներ են օգտագործում: Նրանք առավելապես հնագույն շրջաններ են ընտրում եւ շինությունների հետքեր փնտրում: Տեղանքի ամբողջական պատկերը ստանալու համար մասնագետներն օգտագործում են ամերիկյան ռազմական տիեզերական ծրագրեր եւ անօդաչուներ:

Այդ կերպ բրիտանացի հնագետներին հաջողվել է գտնել Քաբրա անհետացած քաղաքը, որն ավելի քան 4 հազար տարեկան է: Նախկինում գիտնականները վստահ էին, որ այս քաղաքը գտնելն անհնար է: Այն ոչ մեծ պետության մայրաքաղաքն է եղել, իսկ ներկայում գտնվում է Իրաքի թեժ կետերից մեկի տարածքում, որտեղ հաճախ զինված բախումներ են գրանցվում:

Մասնագետները հայտարարում են, որ հնագիտությունը գիտություն է, որը կարեւոր է ամբողջ մարդկության համար, այդ պատճառով շարունակելու են աշխատել ԻՊ-ի զինյալների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում:

News.am