Մամուլի տեսություն 04-10-2016
https://parstoday.ir/hy/news/world-i37180-Մամուլի_տեսություն_04_10_2016
Դամասկոսը և Բաղդադը հակադարձել են Սիրիայում և Իրաքում Թուրքիայի վարած քաղաքականությունների մասին այդ երկրի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի սկանդալային հայտարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2016 09:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    04-10-2016

Դամասկոսը և Բաղդադը հակադարձել են Սիրիայում և Իրաքում Թուրքիայի վարած քաղաքականությունների մասին այդ երկրի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի սկանդալային հայտարարությանը:

«Համշահրի»

Սիրիան և Իրաքը խստորեն հակադարձել են Թուրքիայի միջամտություններին

 

Դամասկոսը և Բաղդադը հակադարձել են Սիրիայում և Իրաքում Թուրքիայի վարած քաղաքականությունների մասին այդ երկրի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի սկանդալային հայտարարությանը:

Էրդողանը, որ Իրաք և Սիրիա ռազմական ուժեր է գործուղել, վերջերս հանդես է եկել Մոսուլի ազատագրման օպերացիայում թուր զինծառայողների ներկայության պահանջով և հայտարարել է, որ այդ երկիրը փորձում է Սիրիայում հյուիսային շրջաններում թիռչքազերծ գոտի ստեղծել:

Էրդողանը նաև իր երկրի խորհրդարանում մոսուլի ազատագրման օպերացիայում Թուրքիայի զինծառայողների ներկայությունն է պահանջել : Նրա խոսքերով, թուրք զինվորները մասնակցելու են այդ գործողությանը և ոչ ոք չի կարող խոչընդոտել նրանց : «Իսլամ աշխարհում նենեգ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց թիրախում են Թուրքիան և Սաուդյան Արաբիան : Մենք տեսնում ենք, թե բոլոր դավերն ուղղված են Իսլամ աշխարհի դեմ».-ասել է Էրդողանը:

 Էրդողանի խոսքերին հակազդել են նաև Իրաքի պետայրերը: Իրաքի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ երկիրը Թուրքիային թույլ չի տալու Մոսուլում օպերացիա իրականացնել : Իրաքի ԱԳ նախարարության խոսնակն Էրդողանի այդ հայտարարությունը գնահատել է Իրաքի ներքին հարցերին միջամտությունը և դրացիական նորմերի խախտում: «Նման սադրիչ հայտարարություններ հանգեցնելու են երկու երկրի հարաբերություններում լարվածությանը : Իսկ ինչ վերաբերում է Մոսուլի ազատագրմանն ասնեք, որ դա իրականացվելու է միմիայն իրաքցիների մասնակցությամբ».-ասել է Ահմեդ Ջամալը:

Իրաքի պետայրերը հայտարարել են, որ թույլ չան տալու իրենց երկիրը դառնա Էրդողանի առավելամոլությունների զոհը :

Թուրքիայի նախագահը նման հայտարարություն է կատարել նաև Սիրիայի մասին: Նրա խոսքերով, Անկարան միտում է Սիրիայի հյուիսային շրջանում թռիչքազերծ գոտի ստեղծել: Սիրիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի իրականացրած օպերացիան այդ երկրի տարածքի դեմ ոտնձգություն է համարվում: Սիրիայի վարչապետը Թուրքիային և Սաուդյան Արաբիային համարել է տարածաշրջանային ահաբեկչության երկու դերակատարները: Սիրիայի խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, այդ երկրի ժողովուրդն ապացուցել է , որ երբեք չի թուլանալու և մինչև վերջին շունչ պայքարելու է իր նապատակների իրականացման ուղղությամբ:

 

 

news.am

NYT. ԱՄՆ–ին եւ Ռուսաստանին հարաբերություններ վատթարացում է սպասում

 

Սիրիայի հարցով ԱՄՆ—ՌԴ բանակցությունների դադարից եւ պլուտոնի ոչնչացման մասին համաձայնագրի խափանումից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները միայն կվատանան, գրում է New York Times–ը։

Պարբերականը նշում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ  թվում էր, թե երկար սպասված համագործակցությունը վերջապես հնարավոր է, սակայն Սիրիայի եւ Ուկրաինայի հարցում տարաձայնությունները ազդարարում են հարաբերությունների հետագա վատթարացման մասին։

Սիրիայի հարցում համագործակցության փորձը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին եւ  լավագույն փորձն էր Ռուսաստանի հետ շփում հաստատելու համար։

Պլուտոնի ոչնչացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համակարգող Հերի Սամորը հայտնել էր, որ Սիրիայի հարցում ձախողմանը տված Վլադիմիր Պուտինի պատասխանն ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական նշանակություն ունի։

«Դա քաղաքական ժեստ է, որը հարաբերությունների վատթարացման մի մասն է, հատկապես Սիրիայում հրադադարի համաձայնագրի տապալումից հետո»,– մեջբերում է թերթը Սամորի խոսքը։

 

 

 

news.am

Die Welt. Օրբանը տրամադրված է ԵՄ-ի հետ առճակատման

 

Եվրամիության քվոտաներով փախստականների տեղաբաշխման հարցով Հունգարիայում անցկացված հանրաքվեն անվավեր ճանաչվեց. քվեարկության մասնակիցների թիվը 50%-ից պակաս էր: «Բայց այդ փաստը չի փոխի վարչապետ Վիկտոր Օրբանի ռազմավարությունը. նա մտադիր է երկարատեւ հակամարտության մեջ մտնել ԵՄ-ի հետ»,- գրում է Die Welt-ը:

Ըստ հոդվածագրի՝ ձախողված հանրաքվեից հետո նման արդյունքը տարբեր կերպ մեկնաբանելու ժամանակն է: «Ձայների նախնական հաշվարկի համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների 98%-ը դեմ է արտահայտվել քվոտաներին, այսինքն՝ քվեարկել է կառավարության ոգով: Միաժամանակ, քվեարկության մասնակիցների բացարձակ թիվը գերազանցել է 3 մլն-ը՝ գերազանցելով Եվրամիությանը երկրի անդամակցության օգտին քվեարկածների թվին: Սակայն ընդդիմությունը, ամեն դեպքում, քվեարկության արդյունքները վարչապետ Վիկտոր Օրբանի պարտություն է համարում»,- ասված է հոդվածում:

Ինչ-որ առումով այդպես է. «Նացիոնալ-պահպանողականների կառավարությունը հանրաքվեի նախաշեմին լայնածավալ, որոշ առումով՝ նաեւ այլատյացության վրա հիմնված արշավ ծավալեց: Դրա համար ավելի քան 11 մլն եվրո ծախսվեց: Օրբանի կառավարությունը մտադիր էր հասնել 50% մասնակցության: Նպատակին հասնել չհաջողվեց»: Սակայն կառավարությունը, ըստ հեղինակի, հանրաքվեի արդյունքը հաղթանակ է համարում:

Քվեարկության նախօրեին Օրբանը հայտարարեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մտադրության մասին. այսուհետ միայն ազգային խորհրդարանը կարող է որոշել, «թե ում հետ են հունգարներն ապրելու»:

Ըստ հեղինակի՝ Օրբանը տրամադրված է ԵՄ-ի հետ առճակատման: Փոխելով օրենսդրությունն ու հակամարտության մեջ մտնելով Եվրամիության հետ՝ Օրբանը ռազմավարական նպատակ է հետապնդում. «Նա արդեն մտածում է 2018 թվականի ընտրությունների մասին: Նրա կառավարությունը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է քննադատության ենթարկվում: Ընտրողները դժգոհ են կրթական եւ առողջապահական համակարգերից, ինչպես նաեւ կոռուպցիայից: Օրբանն ու նրա «Ֆիդես» կուսակցությունն աջակցություն են վայելում գերազանցապես երկու հարցերում՝ միգրացիոն քաղաքականության եւ ԵՄ-ի հանդեպ քաղաքականությունը, որն իր առջեւ նպատակ է դրել առավելագույն ազատության հասնել Հունգարիայի համար «ինքնիշխան» որոշումներ կայացնելու հարցում:

«Բրյուսելում գտնվող» ուժերի հետ հաշտվելու երկարատեւ փորձերը, ըստ հոդվածագրի, կարող են բարձրացնել 2018 թվականին Օրբանի հաղթելու հնարավորությունները:

Սակայն հանրաքվեին քաղաքացիների ցածր մասնակցությունը, այդ թվում՝ ավանդաբար «Ֆիդես»-ի հենակետը համարվող շրջաններում, այնքան էլ լավ նշան չէ 2018-ի ընտրությունների նախաշեմին: