Եվրախորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i37222-Եվրախորհրդարանը_վավերացրել_է_կլիմայի_հարցով_Փարիզի_համաձայնագիրը
Եվրախորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը՝ փոխանցում է LaCroix-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2016 14:27 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը

Եվրախորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը՝ փոխանցում է LaCroix-ը։

Դա կլիմայի հարցով առաջին պարտադիր գլոբալ համաձայնագիրն է։

Ավելի վաղ փաստաթուղթը ստորագրել էին ՄԱԿ-ի 175 անդամ պետություններ, ներառյալ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրած երկրների ռեկորդային թիվը նոր ուղերձ է միջազգային հանրությանը. եկել է հանուն մարդկության գործելու ժամանակը։

Սեպտեմբերի 30-ին ԵՄ բոլոր 28 երկրների շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարարները որոշում էին ընդունել կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի վավերացման մասին։

Կլիմայափոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչները 2015-ի դեկտեմբերի 12-ին Փարիզում կնքել էին համաձայնագիր, որը կորոշի մինչև 2020 թվականը կլիմայի փոփոխության կանխմանն ուղղված միջոցառումները։

1in.am