Աշխարհում շուրջ 385 մլն երեխաներ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ. ՅՈւՆԻՍԵՖ
https://parstoday.ir/hy/news/world-i37312-Աշխարհում_շուրջ_385_մլն_երեխաներ_ապրում_են_ծայրահեղ_աղքատության_մեջ._ՅՈւՆԻՍԵՖ
Աշխարհում շուրջ 385 մլն երեխաներ հարկադրված են ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 09:15 Asia/Tehran
  • Աշխարհում շուրջ 385 մլն երեխաներ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ. ՅՈւՆԻՍԵՖ

Աշխարհում շուրջ 385 մլն երեխաներ հարկադրված են ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում:

Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) և Համաշխարհային բանկի կողմից պատրաստված զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Նրանց կողմից 89 երկրների վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքում եզրակացություն է արվել, որ երեխաները մեծահասակներից երկու անգամ ավելի հաճախ են հայտնվում աղքատության ճիրաններում: 2013 թվականի դրությամբ զարգացող պետություններում անչափահասների 19,5 տոկոսը հարկադրված էր գոյատևել օրական 1,9 դոլարին հավասար կամ դրանից քիչ գումարով: Համեմատության համար նշենք, որ համանման պայմաններում ապրում էր մեծահասակների 9.2 տոկոսը:

«Գլոբալ մասշտաբով գրեթե 385 մլն երեխաներ ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում»,-արձանագրել են ՅՈւՆԻՍԵՖ-ում:

Մեկնաբանելով զեկույցը, որը հոկտեմբերի 4-ին ներկայացվել է Վաշինգտոնում, ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը նախազգուշացրել է, որ նման պայմաններում ապրելն անխուսափելիորեն ազդում է երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացման վրա։

1in.am