ՆԱՏՕ-ն Սիրիայում եւ Իրաքում չի մասնակցի ցամաքային գործողություններին
https://parstoday.ir/hy/news/world-i37345-ՆԱՏՕ_ն_Սիրիայում_եւ_Իրաքում_չի_մասնակցի_ցամաքային_գործողություններին
ՆԱՏՕ-ն Սիրիայում եւ Իրաքում չի մասնակցի ցամաքային գործողություններին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Աֆղանստանի օգնության հարցով դոնորների կոնֆերանսին ժամանելուն պես, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 13:15 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն Սիրիայում եւ Իրաքում չի մասնակցի ցամաքային գործողություններին

ՆԱՏՕ-ն Սիրիայում եւ Իրաքում չի մասնակցի ցամաքային գործողություններին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Աֆղանստանի օգնության հարցով դոնորների կոնֆերանսին ժամանելուն պես, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ն չի մասնակցի ցամաքային օպերացիաներին: Մենք օժանդակում ենք սպաների պատրաստմանը Իրաքի բանակի համար եւ մոտ ժամանակներս Սիրիայում գործողությունների համար AWACS (հեռավոր ռադիոտեղորոշման հայտնաբերման) ինքնաթիռներ կուղարկենք»,- ասել է նա:

Խոսելով Աֆղանստանում Դաշինքի գործողությունների մասին՝ Ստոլթենբերգն ընդգծել է, որ այսօր ՆԱՏՕ-ն առավել կարեւոր է համարում Քաբուլին աջակցելը երկրի անվտանգությունը ինքնուրույն ապահովելու հարցում:

Ներկայումս Աֆղանստանում տեղակայված է ՆԱՏՕ-ի ոչ մեծ առաքելություն՝ «Վճռական աջակցություն» անվամբ, մոտ 14 հազար մարդ կազմով, որոնք զբաղվում են Աֆղանստանի բանակին օպերացիաների պլանավորման, թիկունքի սնուցման հարցում օգնելով, նաեւ ապահովում է հետախուզական տեղեկություններով:

News.am