Ամերիկացի գնդապետն անօրինական է համարել թուրքական զինուժի գտնվելն Իրաքում
https://parstoday.ir/hy/news/world-i37357-Ամերիկացի_գնդապետն_անօրինական_է_համարել_թուրքական_զինուժի_գտնվելն_Իրաքում
Ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում Միացյալ Նահանգների խոսնակ, գնդապետ Ջոն Դորիանը Իրաքում թուրք զինվորների գտնվելն անօրինական է անվանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 14:12 Asia/Tehran
  • Ամերիկացի գնդապետն անօրինական է համարել թուրքական զինուժի գտնվելն Իրաքում

Ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում Միացյալ Նահանգների խոսնակ, գնդապետ Ջոն Դորիանը Իրաքում թուրք զինվորների գտնվելն անօրինական է անվանել:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Իրաքի տարածքում գտնվող թուրքական բանակն իրաքյան կառավարության թույլտվությամբ չի եկել և անօրինական է»,- ասել է Դորիանը: Նա հիշեցրել է, որ միջազգային կոալիցիայի շրջանակում մյուս ուժերն ու երկրները Իրաքի տարածքում են գտնվում այդ երկրի թույլտվությամբ: «Այս ուժերը ԻՊ դեմ պայքարում ցամաքից և օդից աջակցելու են Իրաքի բանակին»,- ասել է ամերիկացի գնդապետը:

Armenpress.am