Մամուլի տեսություն 07-10-2016
ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո, բուլղարիայի վարչապետը մերողւոթյուն է խնդրել նրանից ՝ աֆղան գաղթականների խնդիրը չկարգավորվելու դեպքում Աֆղանստանից բուլղարական բանակային ուժերի դուրսբերման մասին իր նախազգուշացման համար:
«Ղոդս»
Բուլղարիայի վարչապետը ներողություն է խնդրել ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատարից
ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո, բուլղարիայի վարչապետը մերողւոթյուն է խնդրել նրանից ՝ աֆղան գաղթականների խնդիրը չկարգավորվելու դեպքում Աֆղանստանից բուլղարական բանակային ուժերի դուրսբերման մասին իր նախազգուշացման համար:
Բուլղարիայի վարչապետն ավելի վաղ վերջնաժամկետ էր ճշտել աֆղան գաղթականների խնդիրը չկարգավորվելու դեպքում իր երկրի բանակայիններին Աֆղանստանից հանելու համար: Նա զգուշացրել էր, որ Բրյուսելյան նիստում խնդրի համար լուծում չգտնելու դեպքում Բուլղարիայի խորհրդարանից պահանջելու է հեռացնել Աֆղանստանից իր երկրի բանակային ուժերին: Նրա կարծիքով, Բուլղարիան իր ուժերն ու գումարները պետք է ծախսի սահմանները պաշտպանելու համար: Աֆղանստանում բուլղարական ուժերի համար տարեկան ծախսվում է 40-45 միլիոն եվրո:
Հարկ է նշել, որ Բուլղարիան համարվում է Աֆղանստանում ներկա ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը:
«Համշահրի»
Իրանի նկատմամբ Եվրամիության մարտավարության օրինագիծն ընդունվել է
Չնայած Իրանի հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ Եվրամիության մարտավարությանն առնչվող նախագծի վավերացմանը Եվրախորհրդարանում Լեյոբրիստական կոալիցիան դեմ է քվեարկել նախագծին:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն քվեարկության է դրել «Միջուկային համաձայնությունից հետո Իրանի նկատմամբ Եվրամիության մարտավարության» մասին փաստաթղթի նախագիծը, որը ստացել է 37 թեր և 15 դեմ ձայներ:
Նախագիծը կազմվել է Բրիտանիայի Բանվորական կուսակցությունից Եվրամիության քաղաքականության մշակման վարչության անդամներից ՝ Ռիչարդ Հուբիթի կողմից: Նախագիծը քվեարկության է դրվելու Եվրախորհրդարանի առաջիկա նիստում:
Չնայած նախագծի ընդունմանը, Եվրախորհրդարանում Լեյոբրիստական կոալիցիան դեմ է քվեարկել նախագծին: Եվրախորհրդարանի պատգամավորներից ՝ Հանս վան Բալենի հավաստմամբ, Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի կողմից նախագծի ընդունումը վկայում է Իրանի համար ընդունված նորմերի ու պայմանների լրջության մասին:
Միջազգային հարաբերությունների կոմիտե INTA -ի զեկուցաբեր ՝ Մարիետչե Սխակեն ասել է.-«Ողջունում ենք Եվրամիության և բազմակողմանի դիվանագիտության հաջողության ֆոնի վրա Իրանի հետ համաձայնությունը, սակայն այս զեկույցում բացակայում է անհրաժեշտ հավասարությունը: Այստեղ չեն քննարկվել մեր քաղաքական խմբի համար կարևոր հարցերը»:
news.am
Forbes. Եվրոպան գործարկել է ինքնաքայքայման դժոխային մեքենան
Մինչ Ռուսաստանը մեծացնում է ռազմական պոտենցիալը եւ ցուցադրում է իր հզորությունը, Եվրոպան ի վիճակի չէ ցուցադրել ոչինչ, համերաշխության բացակայությունից եւ անվերջանալի վեճերից բացի, գրում է Forbes–ը։
Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության աստիճանը անշեղորեն աճում է, եւ եվրոպական պետությունները միասնության ու գրագետ կառավարման կարիք ունեն այնպես, ինչպես երբեք։ Այդուհանդերձ նրանք դրա փոխարեն անհեռատես քաղաքական գործիչներին թույլ են տալիս իրենց տանել դեպի աղետ, գրում է հոդվածագիրը։
Բրիտանիան քվեարկել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին, Հունգարիան ԵՄ–ի հետ հարաբերությունների խզման շեմին է ներգաղթյալների հոսքի պատճառով, իսկ այդ ժամանակ անվտանգության ծառայությունները գրեթե սպառել են իրենց բոլոր ուժերը՝ փորձելով հակազդել ահաբեկչության մշտական սպառնալիքին։
Եթե Եվրոպան շարունակի գնալ այդ ճանապարհով, այն ի վերջո կվերածվի առանձին պետությունների, որոնք ղեկավարում են ծայրահեղական հայացքներով քաղաքական գործիչները։
Մարդիկ, որոնք պնդում են, թե կարող են բոլոր քաղաքական եւ տնտեսական խնդիրները լուծել մեկ շարժումով, իրականում իրենք են գործարկում Եվրոպայի ինքնաքայքայման «դժոխային մեքենան», եզրափակում է պարբերականը:
armradio.am
Սիրիայում իրավիճակն էլ ավելի է վատթարանալու՝ կարծում են արաբագետները
Սիրիայում իրավիճակի թեժացումը արաբագետները պայմանավորում են ԱՄՆ և Ռուսաստանի միջև տարաձայնություններով: Սեպտեմբերի 12-ին թեև սիրական խնդրում խաղաղության համաձայնագիր ստորագրվեց, սակայն ԱՄՆ հրաժարվում է համաձայնությունների կատարումից: «Ռուսաստանը ցանկանում է իրադրությունը հասցնել այն վիճակի, որ չափավորները օգնություն խնդրեն «Իսլամական պետությունից, որպեսզի հնարավոր չլինի տարանջատում մնցնել չափավորների եւ ջիհադականների միջեւ։ ԱՄՆ- ին սա դուր չի գալիս»,- ասում է արաբագետ Գոռ Գևորգյանը։
Սիրական խնդրում տարաձայնությունների մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է նաեւ Արաքս Փաշայանը. Վերջին շրջանում ԱՄՆ սկսեց աջակցել ջիհադականներին, որոնց Վաշինգոտնն անվանում է չափավոր ընդդիմություն. Մոսկվան՝ ահաբեկչական խմբավորումներ։ «Սիրիական հակամարտության մեջ ներգրավված կողմերը շատ են և բոլորն էլ իրենց շահերով են առաջնորդվում»,- ասում է։
Հայաստանում ցավով են խոսում սիրիահայերի ճակատագրի մասին: Հայերը ժամ առաջ պետք է հեռանան Սիրիայից ու այս ուղղությամբ քայլ պետք է անի թե Սիրիայում բնակվող ցանկացած հայ, թե Հայաստանի կառավարությունը՝ համոզված է Արաքս Փաշայանը։
Արաբագետ Գոռ Գևորգյանը միանգամայն այլ կարծիքի է: «Հարկավոր է հաշվի առնել այդ մարդկանց կարծիքը: Գուցե չեն ուզում դուրս գալ»,- ասում է։
Արաբագետներն այսօր չեն շտապում ապագայի շուրջ կարծիքներ հայտնել, քանի որ սիրիական խնդրում իրավիճակն ավելի վատթարանալու միտում ունի։
araratnews.am
Թեհրանում բացվել է «Հայաստան Էքսպո» ցուցահանդեսը
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահում հոկտեմբերի 5-ին մեկնարկել է հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված ցուցահանդեսը («Հայաստան Էքսպո»), որը կազմակերպվել է Թեհրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերության կողմից:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ ունեցան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդին:
Ելույթներում կարևորվեց ցուցահանդեսի անցկացումը հետպատժամիջոցային շրջանում՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից: Ընդգծվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու համար առկա բարենպաստ պայմանները, արտաքին առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, GSP+, GSP) առկայությունը:
Առաջին անգամ Թեհրանում Հայաստանի հարյուրից ավելի ընկերություններ ներկայացնում են ապրանքների և ծառայությունների լայն տեսականի: Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բանկային ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և սննդի արտադրություն, զբոսաշրջություն, ապահովագրություն, ոսկերչություն և ադամանդագործություն, շինարարություն և շինանյութերի արտադրություն, տրանսպորտ ու լոգիսիտիկա և այլն:
Թեհրանում անցկացվող «Հայաստան էքսպոն» այցելուների համար բաց է լինելու մինչև հոկտեմբերի 8-ը»: