Իտալիայում ավելացել Է արտագաղթող քաղաքացիների թվաքանակը
https://parstoday.ir/hy/news/world-i37597-Իտալիայում_ավելացել_Է_արտագաղթող_քաղաքացիների_թվաքանակը
Ավելի ու ավելի մեծ թվով իտալացիներ են, հիմնականում երիտասարդներ, լավ կյանքի որոնումներում լքում Իտալիան. սա Է Migrantes կաթոլիկական հիմնադրամի կողմից պատրաստված «Իտալացիներն աշխարհում» զեկույցի հիմնական եզրակացություններից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 05:44 Asia/Tehran
  • Իտալիայում ավելացել Է արտագաղթող քաղաքացիների թվաքանակը

Ավելի ու ավելի մեծ թվով իտալացիներ են, հիմնականում երիտասարդներ, լավ կյանքի որոնումներում լքում Իտալիան. սա Է Migrantes կաթոլիկական հիմնադրամի կողմից պատրաստված «Իտալացիներն աշխարհում» զեկույցի հիմնական եզրակացություններից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս ուսումնասիրության տվյալների համաձայն, 2015 թվականին երկրից արտագաղթել Է ավելի քան 107 հազար մարդ, ընդ որում՝ նրանց գրեթե 37 տոկոսը 18-ից մինչեւ 34 տարեկան երիտասարդներ են:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտասահմանում ապրում Էին ավելի քան 4,8 մլն իտալացիներ, այսինքն՝ Իտալիայի բնակիչների ընդհանուր թվի գրեթե 8 տոկոսը: Վերջին տասը տարվա ընթացքում արտասահման մշտական բնակության համար մեկնած քաղաքացիների թիվն աճել Է ավելի քան մեկուկես անգամ:

Առավել խոշոր իտալական համայնքներն առաջվա պես հաստատված են Արգենտինայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում, սակայն վերջին տարիներին նկատելիորեն աճել Է արտագաղթը նաեւ այլ երկրներ, մասնավորապես, Իսպանիա, Մեծ Բրիտանիա եւ Բրազիլիա: Դրա հետ մեկտեղ հայրենիքից հեռանալու որոշում կայացրած իտալացիների կեսից ավելին մնում Է Եվրոպայում, որտեղ այժմ ավելի քան 2,5 մլն իտալացի Է ապրում, հաղորդել ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Armenpress.am