Մամուլի տեսություն 08-10-2016
https://parstoday.ir/hy/news/world-i37657-Մամուլի_տեսություն_08_10_2016
Պորտուգալիայի նախկին վարչապետ ՝ 67-ամյա Անտոնիու Գուտերեշը փոխարինելու է Պան Գի Մունին ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Եթե Պան Գի Մունն իր գործունեության ընթացքում կարևորում էր շրջակա միջավայրի խնդիրները, ապա նոր քարտուղարի համար կարևոր է Սիրիայի ճգնաժամի կարգավորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 12:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   08-10-2016

Պորտուգալիայի նախկին վարչապետ ՝ 67-ամյա Անտոնիու Գուտերեշը փոխարինելու է Պան Գի Մունին ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Եթե Պան Գի Մունն իր գործունեության ընթացքում կարևորում էր շրջակա միջավայրի խնդիրները, ապա նոր քարտուղարի համար կարևոր է Սիրիայի ճգնաժամի կարգավորումը:

«Շարղ»

Սիրիան համարվում է ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի առջև ծառացած գլխավոր մարտահրավերը

 

Պորտուգալիայի նախկին վարչապետ ՝ 67-ամյա Անտոնիու Գուտերեշը փոխարինելու է Պան Գի Մունին ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Եթե Պան Գի Մունն իր գործունեության ընթացքում կարևորում էր շրջակա միջավայրի խնդիրները, ապա նոր քարտուղարի համար կարևոր է Սիրիայի ճգնաժամի կարգավորումը: Նրա ընտրությունը նպատակային քայլ է  գնահատվում: Նա շատ լավ տեղեկացված է , որ վեց տարիների ընթացքում Սիրիայի ժողովուրդն ինչպիսի օրեր է թիկունքում թողել: Նա կարող է հստակ դիրքից ելույթ ունենալ փախստականներին ընդունելու հարցում եվրոպական երկրների հետ բանակցությունների ժամանակ:

Նոր քարտուղարին սպասվում է նաև Ռուսաստանի և արևմուտքի միջև հարաճող հակամարտությունների հարցը : Իր աշխատանքային անցյալում, նա ունի փախստականների ճամբարում մալարյայի դեմ պայքարի հաղթաթուղթը: Նրա որդեգրած քաղաքականության արդյունքում, կոմիսարիային անհրաժեշտ բյուջեն ապահովվել է կառույցից դուրս ռեսուրսների կողմից: Դա կարող է օգնել բարձրացնել Գուտերեշի հեղինակությունը, նամանավանդ, որ քննադատություններ էին հնչում Պան Գի մունի հասցեին ՝ ՄԱԿ-ում տիրող թղթաբանության քաղաքականության հետ կապված: Պան Գի Մունին հակառակ, որ իր մեղմ բնավորությունից ելնելով, քննադատույան էր ենթարկվում, թվում է , թե նրան փոխարինող գործիչն ավելի անկախ է գործելու :

Երեք տարի առաջ նա Իրան էր այցելել ՝ աֆղան գաղթականների հրցը քննարկելու նպատակով : Թվում է, թե նա կարող է օգտակար լինել նաև պաղեստինցի գաղթականների հարցում: Նա ասել է, որ Իրաքը և Սիրիան անցնում են դմոգրաֆիայի մեծ փոփոխության միջով: Նա Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի պետայրերին կոչ էր արել գրկաբաց ընդունել փախստականներին:

 

 

 

 

«Իրան»

Դիվանագիտությունը համարվում է Սիրիայի ճգանաժամի կարգավորման միակ լուծումը

 

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը զգուշացրել է Սիրիայում ոչ-դիվանագիտական տարբերակից օգտվելու հետևանքների կապակցությամբ:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ ՝ Բահրամ Ղասեմին հակադարձել է ԱՄՆ Պետդեպի քարտուղարի խոսքերին: Նա չէր բացառել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ոչ-դիվանագիտական միջոցների կիրառման հավանականությունը: Քերբին Սիրիայում բախվող կողմերին խորհուրդ է տվել խաղաղ միջոցները և սիսրիական կողմերի մասնակցությամբ բանակցային միջոցներ կիրառել՝ որպես քաղաքական առաջնահերթ կլուծումներ:

 

 

 

 

armenpress.am

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

 

Վրաստանում հոկտեմբերի 8­ի վաղ առավոտվանից տրվել է խորհրդարանական ընտրությունների մեկնարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ՏԱՍՍ­ը, Վրաստանի 18 տարին լրացած ընտրազանգվածը պետք է չորս տարի պաշտոնավարման ժամկետով ընտրի 150 պատգամավորի` 77­ին կուսակցական ցուցակով և 73­ին մեծամասնական կարգով:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3645 ընտրատեղամասերում քվեարկությունը կընթանա մինչև 20:00­ն:

Ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն և 6 ընտրական բլոկ: Եթե քաղաքական ուժը ընտրություններում հավաքի 5 տոկոս ձայն, ապա այն խորհրդարանում կուսակցական ցուցակով կունենա 6 պատգամավորական մանդատ: Մեծամասնական ցուցակով պատգամավորի 73 մանդատի համար պայքարում է 816 թեկնածու:

Այս ընտրություններն ունեն մեծ կարևորություն, քանի որ երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններով խորհրդարանում ամենաշատ մանդատ ունեցող քաղաքական միավորը կամ կուսակցությունը իրավունք կստանա առաջադրել վարչապետի թեկնածու և կազմել կառավարություն:

 

 

 

 

mamul.am

Լուկաշենկոն կոչ է արել ընդդիմությանը Ռուսաստանին այլևս որպես թշնամի չընդունել

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական ընդդիմությունը պետք է դադարի Ռուսաստանին որպես թշնամի ընդունել, քանի որ երկիրը շահելու է միայն կշռադատված արտաքին քաղաքականություն վարելու դեպքում: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Արտաքին քաղաքականության մեջ նրանց (ընդդիմության՝ խմբ.) կողմնորոշիչներն են՝ Ամերիկա՝ ընկեր, ԵՄ՝ ընկեր, Ռուսաստան՝ թշնամի, Չինաստան և ուրիշներ՝ ընդհանրապես հեռու են: Մենք պետք է մոռանանք «յուրային-օտար, թշնամի-ընկեր» մտածողությունը: Արտաքին քաղաքականության մեջ մեր ռեսուրսներով և հնարավորություններով մենք պետք է այնքան զգուշավոր գործենք, որպեսզի չջղայնացնենք երկրներին ոչ աջից, ոչ էլ ձախից, մանավանդ հարևաններին»,- ասել է Լուկաշենկոն հոկտեմբերի 7-ին խորհրդարանականների հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:

 

 

 

 

galatv.am

Սիրիան սառը պատերազմի ոգով հակամարտություն չէ. Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն չեն կարող խնդիրը կարգավորել

 

«Վաշինգտոնը եւ Մոսկվան Սիրիայի պատճառով առճակատման նոր փուլում են: ԱՄՆ-ն դադարեցրել է բանակցությունները եւ Ժնեւից ետ է կանչել իր դիվանագետներին, Ռուսաստանը դադարեցրել է պլուտոնիումի ոչնչացման գործողությունները՝ պայման դնելով այն վերսկսելու համար, այդ թվում նաեւ Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցների դադարեցումը»,- գրում է The Guardian-ի թղթակից Մերի Դեժեւսկին:

«Հոռետեսները, հատկապես Արեւմուտքից, ակնարկել են, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այնքան վատ են, որքան սառը պատերազմի օրերին: Հալեպում բռնության վերսկսումն աղետ է նրանց համար, ովքեր գտնվում են այնտեղ, եւ հերթական անհաջողությունը նրանց համար, ովքեր փորձում են պաշտոնանկ անել նախագահ Բաշար Ասադին»,- կարծում է Դեժեւսկին:

«Եթե ԱՄՆ-ի կողմից ընդունած ամենախիստ միջոցը Սիրիայի արդեն իսկ անկայուն բանակցությունները դադարեցնելն է, դա արտացոլում է այն, որ այդ երկրները հիմա գրեթե խոսելու թեմա չունեն, եւ այս դեպքում ընդմիջումը գործնականում ոչինչ չի փոխի: Ինչ-որ չափով երկու կողմերն էլ խաղում են իրենց ներքին լսարանի հետ: Օբամայի եւ Քլինթոնի համար նախընտրական իրավիճակում եւ Պուտինի համար  ռուսաստանցիների կենսամակարդակի նվազման ֆոնին կարեւոր է հակառակորդի նկատմամբ դաժանության ցուցադրությունը»:

«Որպեսզի Սիրիայում լինի որոշակի երկարատեւ հրադադար, կամ շատ կողմեր պետք է ներգրավվեն որպես երաշխավոր կամ սիրիացիները պետք է իրենք այդ ամենին վերջ դնեն: Սակայն ամենայն հավանականությամբ դա տեղի չի ունենա, քանի դեռ հաղթողն ի հայտ չի եկել»,- եզրափակում է հեղինակը:

 

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան