Հյուսիսային Կորեան պարտավորվել է երբեք առաջինը չկիրառել միջուկային զենք
Հոկտեմբեր 09, 2016 10:16 Asia/Tehran
Փխենյանը երբեք միջուկային զենք չի կիրառի առաջինը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում հայտարարել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական KCNA գործակալությանը
«Մեր երկիրը հասանելիություն է ստացել միջուկային զենքին ինքնապաշտպանական նպատակներով՝ Միացյալ Նահանգների կողմից սպառնալիքի պատճառով, և դա երբեք չի կիրառի առաջինը, եթե չխախտվի նրա ինքնիշխանութունը»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը:
Բացի այդ, նա քննադատել է ՄԱԿ ԱԽ-ին «Փխենյանի կողմից միջուկային փորձարկումները և հրթիռների արձակումը դատապարտող անհիմն հայտարարությունների և բանաձևերի համար»: Նրա խոսքով՝ դա «հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը»:
1in.am
Պիտակ