Հյուսիսային Կորեան պարտավորվել է երբեք առաջինը չկիրառել միջուկային զենք
https://parstoday.ir/hy/news/world-i37801-Հյուսիսային_Կորեան_պարտավորվել_է_երբեք_առաջինը_չկիրառել_միջուկային_զենք
Փխենյանը երբեք միջուկային զենք չի կիրառի առաջինը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում հայտարարել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական KCNA գործակալությանը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2016 10:16 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան պարտավորվել է երբեք առաջինը չկիրառել միջուկային զենք

Փխենյանը երբեք միջուկային զենք չի կիրառի առաջինը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում հայտարարել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական KCNA գործակալությանը

«Մեր երկիրը հասանելիություն է ստացել միջուկային զենքին ինքնապաշտպանական նպատակներով՝ Միացյալ Նահանգների կողմից սպառնալիքի պատճառով, և դա երբեք չի կիրառի առաջինը, եթե չխախտվի նրա ինքնիշխանութունը»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը:

Բացի այդ, նա քննադատել է ՄԱԿ ԱԽ-ին «Փխենյանի կողմից միջուկային փորձարկումները և հրթիռների արձակումը դատապարտող անհիմն հայտարարությունների և բանաձևերի համար»: Նրա խոսքով՝ դա «հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը»:

1in.am