Հոկտեմբեր 10, 2016 14:58 Asia/Tehran
  • Վաշինգտոնն ու Լոնդոնը զգուշացնում են Ղրղզստանում ահաբեկչությունների հնարավորության մասին

ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Ղրղզստանում ահաբեկչությունների հնարավորության մասին:

Ըստ Tengrinews.kz-ի՝ ԱՄՆ դեսպանությունը «տեղեկություն է ստացել հոկտեմբերին ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին՝ ներառյալ մարդկանց առեւանգում եւ պատանդառություն, որոնք ուղղված կլինեն տեղական իշխանությունների եւ օտարերկրյա դիվանագետների դեմ»:

Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում նշվում է, որ «չնայած ԱՄՆ քաղաքացիների դեմ սպառնալիքի մասին որեւէ հստակ տեղեկություն չկա, դեսպանատունը խորհուրդ է տալիս զգոն լինել հանրային վայրերում, զերծ մնալ մարդաշատ վայրերից եւ հետեւել տեղական իշխանությունների հրապարակած անվտանգության շուրջ հրահանգներին»:

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ բրիտանական դեսպանությունը:

News.am

 

Պիտակ