Մոսկվան ու Անկարան «Թուրքական հոսք» նախագծի շուրջ պայմանագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i38011-Մոսկվան_ու_Անկարան_Թուրքական_հոսք_նախագծի_շուրջ_պայմանագիր_են_ստորագրել
Մոսկվան ու Անկարան միջկառավարական համաձայնագիր են կնքել «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2016 22:04 Asia/Tehran
  • Մոսկվան ու Անկարան «Թուրքական հոսք» նախագծի շուրջ պայմանագիր են ստորագրել

Մոսկվան ու Անկարան միջկառավարական համաձայնագիր են կնքել «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ու նրա թուրք գործընկեր Բերատ Ալբայրակը՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ։

Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Ստամբուլում Պուտինի ու Էրդողանի բանակցությունների արդյունքում։ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով պայմանագիրը նախատեսում է մինչեւ 2019 թ․ դեկտեմբեր կառուցել խողովակաշարի երկու գծերը՝ Սեւ ծովի հատակով։

Սեպտեմբերի 7-ին «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» իրականացման համար առաջին թույլատվությունն է ստացել Անկարայից։ Նախագծի շուրջ աշխատանքները «վերսկսվել են օգոստոսին Էրդողանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացման ֆոնին»։

News.am