Մամուլի տեսություն 12-10-2016
https://parstoday.ir/hy/news/world-i38194-Մամուլի_տեսություն_12_10_2016
ԱՄՆ Նախագահ՝ Բարաք Օբաման, որ Հյուսիսային Կարոլինա է այցելել ելույթ է ունեցել դեմոկրատ թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի համախոհների համար: իր ելույթում, նա Թրամփին համարել է խավարի խորհրդանիշը ՝ ժողովրդին կոչ անելով չքվեարկել նրա օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2016 12:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   12-10-2016

ԱՄՆ Նախագահ՝ Բարաք Օբաման, որ Հյուսիսային Կարոլինա է այցելել ելույթ է ունեցել դեմոկրատ թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի համախոհների համար: իր ելույթում, նա Թրամփին համարել է խավարի խորհրդանիշը ՝ ժողովրդին կոչ անելով չքվեարկել նրա օգտին:

«Համշահրի»

Օբամայի վերջին խոսերը Թրամփի մասին

 

ԱՄՆ Նախագահ՝ Բարաք Օբաման, որ Հյուսիսային Կարոլինա է այցելել ելույթ է ունեցել դեմոկրատ թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի համախոհների համար: Իր ելույթում, նա Թրամփին համարել է խավարի խորհրդանիշը ՝ ժողովրդին կոչ անելով չքվեարկել նրա օգտին:

ԱՄՆ նախագահն ասել է.-«Դուք կարող եք հետաձգել երկրի մուաթ ապագան ու հեռանկարը: Հեռանկար , որտեղ մենք իրար դեմ ենք կանգնած: Միաժամանակ դուք կարող եք մերժելով ատելությունն ու սարսափը, ընտրել ամերիկացուն, ում ճանաչում են բոլորը: Ընտրել լավատես, խիզախ ու առատաձեռն ամերիկացուն»:

Ելույթի ժամանակ, մի խումբ ներկաներ փորձեցին խանգարել օբամայի ելույթը, սակայն դա նրանց չհաջողվեց: Թրամփին Օբաման քննադատում է այն խոսքերի համար, որ նա ասել է ր վերջերս կանանց մասին:

Վերջին հարցումների արդյունքների համաձայն, Հիլարի Քլինթոնը դոնալդ Թրամփից առաջ է անցել ձայների տասը տոկոսով:

 

 

 

«Ղոդս»
Պան Գի Մունը Սաուդյան Արաբիային է ճանաչել Սանաայի ռմբակոծման մեղավորը

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ռիադն է մեղավոր սաննայի ռմբակոծումների համար:

Սաուդական կործանիչների իրականացրած հարձակումների հետևանքով ոչնչացել են Եմենի ենթակառուցվածքների մեծ մասը: Իսկ այդ հարձակումները կատարվել են սաուդական կոալիցիայի աջակցությամբ:

Պան Գի մունի խոսքերով, խնդրի տարբեր կողմերը պարզելու համար լայնամասշտավ հետաքննություններ են անհրաժեշտ լինելու : ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիան իրավունք ունի անկախ հետաքննություններ անցկացնել այդ կապակցությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, ավելի քան քսան միլիոն եմենցիներ , որոնք կազմում են երկրի բնակչության 80 տոկոսը, հումանիտար օգնությունների խիստ կարիք ունեն:

Նշելով, որ փրկարարական աշխատանքները չեն կարող փոխարինել քաղաքական լուծումներին, Պան Գի Մունը պահանջել է վերջ դնել հարձակումներին:

 

 

 

galatv.am

Վրացական երազանքը փշրեց Սաակաշվիլի երազանքը

 

Վրաստանի նախկին նախագահը մեծ հույսեր ուներ իր կուսակցության հաղթանակի առումով՝ ծրագրելով հաղթական վերադարձը: Սակայն նրա նպատակները չիրականացան, եւ հաղթանակ տարավ իշխող կուսակցությունը»,-գրում է Die Welt-ը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զգալի տարբերությամբ զբաղեցրեց առաջին տեղը: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստացավ ձայների շուրջ 29 տոկոսը»,- հայտնում է լրագրողուհի Յուլյա Սմիրնովան:

«Երկրի վարչապետ Գեորգի Կվիրակիշվիլին, ով, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր պաշտոնը, «մեծ հաղթանակի» համար շնորհավորել է կողմնակիցներին: Այդ շնորհավորանքներին է միացել նաեւ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ում աջակցությամբ եւ ֆինանսական օգնությամբ կուսակցությունը հաղթանակ տարավ նաեւ 2012թ. ընտրություններին: 2013թ.-ին Իվանիշվիլին հեռացավ պաշտոնից, սակայն նրա ազդեցությունը կառավարության եւ կուսակցության վրա պահպանվել է»,- ասվում է հոդվածում:

«Վերջին տարիներին կառավարությունը երկիրը տանում էր արեւմտամետ հոսքով: 2014թ.-ին ստորագրվեց ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագիրը, հիմա Վրաստանը սպասում է  վիզային  ռեժիմի ազատականացմանը: Տնտեսության վատ վիճակը պայմանավորված է Ռուսաստանում եւ Ուկրաինայում առկա ճգնաժամով, ինչը հետագայում կմնա որպես լուրջ մարտահրավեր գործող իշխանության համար:

««Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում, ընդհակառակը, տիրում է հիասթափությունը: Սաակաշվիլին, ով ներկա պահին զբաղեցնում է Օդեսայի նահանգապետի պաշտոնը, ընտրություններից դեռ մեկ օր առաջ հայտնել էր, որ վստահ է կուսակցության հաղթանակի հարցում: Նա հայտարարել էր, որ կվերադառնա Վրաստան, թեեւ իրեն սպառնում է ձերբակալություն պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով»,- գրում է լրագրողուհին:

«Նախագահության ժամկետի ավարտին Սաակաշվիլիի կառավարման մեջ նկատվել էին ավտորիտար դրսեւորումներ, որոնք ժողովուրդը դեռ չի մոռացել: Նրա կուսակցությունը պետք է եզրահանգումներ անի պարտությունից հետո: Այսօր Վրաստանում չկան զանգվածային բողոքի տրամադրություններ, բնակիչներն ավելի շատ ցանկանում են տեսնել պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներից կազմված ընդդիմադիր կուսակցություն, որը կառաջարկեր կառուցողական ծրագիր»,- նշում է հոդվածագիրը:

 

Աղբյուր՝ Die Welt

 

 

 

 

 

galatv.am

Ռուսաստանի, Իրանի և Ասադի  մասին Թրամփի գովեստները զայրացրել են հանրապետական փորձագետներին

 

 

«ԱՄՆ-ի արտաքին հակառակորդների գրեթե բոլոր ցուցակներում տեղ կգտնեին Ռուսաստանը, Իրանը եւ Սիրիայի կառավարությունը: Սակայն Դոնալդ Թրամփը դրական է արտահայտվել այդ եռանկյունու մասին»,- գրում է Politico-ի թղթակից Մայքլ Քրոուլին:

«Թրամփը զայրացրել է անգամ յուրայիններին` հանրապետականներին, եւ հակառակվել է իր բարձրաստիճան խորհրդականներից մեկին`պնդելով, որ այդ երեք կառավարությունները դրական դերակատարում ունեն Սիրիայի քաղաքացիական պատերազմում»,- ասվում է հոդվածում:

«Ինձ ընդհանրապես դուր չի գալիս Ասադը, բայց նա սպանում է ԻՊ-ի ահաբեկիչներին: Ռուսաստանը եւ Իրանը եւս ոչնչացնում են նրանց»- ասել է Թրամփը:

Թրամփի հայտարարությունը զայրացրել է նաեւ փոխնախագահի թեկնածու Մայք Փենսին, ով նախագահական բանավեճի ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ-ը պետք է ուսումնասիրի Ասադի դեմ «ռազմական ուժի» հնարավոր կիրառման հարցը, եթե Ռուսաստանը շարունակի աջակցել Սիրիայի բանակին՝ հրթիռակոծելով Հալեպը: «Մենք խոսել ենք եւ ես նրա հետ համամիտ չեմ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Փիթեր Ֆիվերը հայտնել է, որ Թրամփի դիրքորոշումը տեսականորեն անպատասխանատու չէ՝ հիշեցնելով, որ պաշտոնական Վաշինգտոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսաստանցի բռնապետ Իոսիֆ Ստալինի հետ դաշինք է կազմել հաշվարկով:

«Գործնականում այդ դիրքորոշումը կործանիչ եւ դաժան է»,- ավելացրել է Ֆիվերը՝ նշելով, որ այդ երեք ուժերը ծանր հարվածներ են հասցնում Սիրիայի սունի խմբավորումներին:

Որոշ պահպանողականներ պնդում են, որ Թրամփի դիրքորոշումն արտացոլում է ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը: «Թեեւ այդ մասին չեն խոսում, Իրանի եւ Ռուսաստանի մասով հաշվարկն իրականում Օբամայի քաղաքականությունն է,- նշում է Պլետկան:- Եվ տեսեք, թե դա ինչի հանգեցրեց:

 

 

Աղբյուր՝ Politico

 

 

 

news.am

Le Monde․ Մոսկվան «ստորացուցիչ է համարել» աշխատանքային այցի ձևաչափը

 

Մոսկվան «ստորացուցիչ է համարել» աշխատանքային այցի ձևաչափը, որի առանցքային թեման Սիրիայի խնդիրը պետք է լիներ,  գրել է ֆրանսիական Le Monde թերթը, երբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Փարիզ այցելությունից։

Ի սկզբանե ծրագրում էր, որ Փարիզ այցելության ժամանակ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին կմասնակցի Փարիզում Ռուս ուղղափառ եկեղեցու մշակութային կենտրոնի բացմանը։ Բայց Փարիզը ուրիշ օրակարգ է առաջարկել՝  «աշխատանքային այց» սիրիական դոսյեի քննարկման նպատակով, գրում է Le Monde–ը։

Կրեմլը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ շփման նման ձևաչափը «ստորացուցիչ» է համարել, մանավանդ հիմա, երբ «ՌԴ նախագահը ուզում է միջազգային աստպարեզում  գլխավոր դերակատար դառնալ», գրում է թերթը։ Մի կողմից Փարիզը չէր կարող իրեն առաջվա պես պահել այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ Ռուսաստանը վետո  դրեց Սիրիայի վերաբերյալ ֆրանսիական բանաձևի վրա, մյուս կողմից էլ նաև ցանկություն չուներ «ռիսկի գնալու ու առաջացնելու Կրեմլի ուժեղ առաջնորդի բարկությունը, որի հետ խոսակցությունից չի հաջողվի խուսափել ո՛չ Ուկրաինայում իրավիճակի քննարկման ժամանակ, ո՛չ էլ Սիրիայի վերաբերյալ դիվանագիտական լուծումների որոնման գործընթացում։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն այս իրավիճակը հետևյալ ձևով է ամփոփել՝ Ռուսաստանի հետ «չպետք է լինի ո՛չ հարաբերությունների խզում, ո՛չ էլ թողտվություն», միաժամանակ շեշտելով, որ չնայած ճգնաժամային իրավիճակին՝ Ռուսաստան «ոչ թշնամի է, ոչ գործընկեր»։

 Սիրիայի հարցով ֆրանսիական բանաձևը արգելափակելուց հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր թողարկել, որում ասված էր, որ ֆրանսիական նախագիծն ուղղված է սիրիական վարչակարգը «ոչ սահմանադրական ճանապարհով» և ահաբեկչական կազմակերպությունների օգնությամբ փոխելուն։ Դրանից հետո Ֆրանսիայի իշխանությունները երկար մտածել են, թե ինչպես վարվեն Պուտինի հետ ծրագրված հանդիպման հարցում։  «Չեղարկե՞ն հանդիպումը։ Հետաձգե՞ն, պատճառաբանելով, իբրև  շինարարական աշխատանքներն են ձգձգվում»,- գրում է Le Monde–ը և ենթադրում, որ ի վերջո որոշել են փոխել այցի ձևաչափը։