ԱՄՆ-ը և Ճապոնիան համատեղ անտեսանելի կործանիչներ կմշակեն
https://parstoday.ir/hy/news/world-i38512-ԱՄՆ_ը_և_Ճապոնիան_համատեղ_անտեսանելի_կործանիչներ_կմշակեն
Ամերիկյան Lockheed Martin և ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունները պլանավորում են համագործակցել ռազմական ինքնաթիռների արտադրության շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2016 10:16 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը և Ճապոնիան համատեղ անտեսանելի կործանիչներ կմշակեն

Ամերիկյան Lockheed Martin և ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունները պլանավորում են համագործակցել ռազմական ինքնաթիռների արտադրության շրջանակներում:

Այդ մասին հայտնի է դարձել Lockheed Martin-ի ղեկավար Մերիլին Հյուսոնի՝ ճապոնական Nikkei պարբերականին տված հարցազրույցից:

Հյուսոնի խոսքով` ամերիկյան կողմը հնարավոր համատեղ նախագծի վերաբերյալ ճապոնական Mitsubishi Heavy Industries-ին արդեն տրամադրել է համապատասխան տեղեկատվություն:

Անտեսանելի կործանիչները պետք է փոխարինեն հնացած F-4 կործանիչներին, ինչպես նաև F-2 կործանիչ ռմբակոծիչներին:

Հինգերորդ սերնդի անտեսանելի կործանիչի մշակման բանակցությունների լույսի ներքո, որը ստացել է Advanced Technology Demonstrator X (ATD-X) նախագծային անվանումը, ճապոնական ռազմական գերատեսչությունը դիտարկում է իր ունեցած F-4 և F-2 ինքնաթիռները նորերով փոխարինելու պլանը:

1in.am