Չինաստանի ղեկավարը Պուտինին իր հին ընկերն է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i38608-Չինաստանի_ղեկավարը_Պուտինին_իր_հին_ընկերն_է_անվանել
Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը Հնդկաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանում սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2016 17:11 Asia/Tehran
  • Չինաստանի ղեկավարը Պուտինին իր հին ընկերն է անվանել

Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը Հնդկաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանում սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Սի Ձինպինը նշել է, որ «Եդինայա Ռոսիան» վստահ հաղթանակ է տարել, ինչը նպաստում է Ռուսաստանի կայունությանը, իսկ դա իր հերթին նպաստում է Չինաստանի եւ ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի բարեկեցությանը:

Չինաստանի առաջնորդը միաժամանակ Պուտինին կոչ է արել ավելի ակտիվ համագործակցել ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում:

Ձինպինը միաժամանակ հավելել է, որ Պուտինն իր հին ընկերն է:

News.am