Թուրքիայում հայկական հերթական եկեղեցին է փլուզվում՝ գանձ որոնողների թիրախում հայտնվելու պատճառով
1800-ական թվականներին պատմական Երզնկայում կառուցված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին գանձ որոնողների փորած փոսերի պատճառով ավերակի է վերածվել, գրում է «Ակօս»-ը։
Երկար տարիներ ճակատագրի քմահաճույքին հանձնված եկեղեցին վերջին օրերին գանձ որոնողների թիրախում է հայտնվել։ Մեծ վնաս կրած եկեղեցին պահպանելու համար քայլեր են ձեռնարկվում։ Տեղի ժանդարմերիան պարզապես կողպեք է կախել եկեղեցու մուտքին։
Խնդրի մասին բարձրաձայնել է հարակից գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրյունը։
Նա նշել է, որ եկեղեցու սրբապատկերները գողացվել էին 5 տարի առաջ, ինչից հետո եկեղեցին իր ուշադրության կենտրոնում է հայտնվել։
Կենտրոնից 15 կմ հեռավորությամբ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար ներկայիս Էրզինջանի նահանգապետարանը հանձնարարական էր տվել, սակայն նահանգապետի փոփոխությունից հետո այն վերակառուցելու համար ոչ մի քայլ չի արվել։
Վերջին հետազոտությունը ցույց էր տվել, որ եկեղեցու երկրորդ հարկում փլուզում է տեղի ունեցել, սակայն ընդհանուր առմամբ մեծ խնդիրներ չկան։ Նշվել էր, որ վերակառուցումից հետո այն հին տեսքին է վերադարձվելու։
tert.am
20/1/2016