Մերկելը, Պուտինը եւ Օլանդը Սիրիայի շուրջ «կոշտ» բանակցություններ են վարել Բեռլինում
https://parstoday.ir/hy/news/world-i39205-Մերկելը_Պուտինը_եւ_Օլանդը_Սիրիայի_շուրջ_կոշտ_բանակցություններ_են_վարել_Բեռլինում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան Բեռլինում բանակցություններ են վարել Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ, որոնք Մերկելը բնութագրել Է «կարծիքների հստակ ու կոշտ փոխանակում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 20, 2016 06:20 Asia/Tehran
  • Մերկելը, Պուտինը եւ Օլանդը Սիրիայի շուրջ «կոշտ» բանակցություններ են վարել Բեռլինում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան Բեռլինում բանակցություններ են վարել Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ, որոնք Մերկելը բնութագրել Է «կարծիքների հստակ ու կոշտ փոխանակում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Հալեպի շուրջ ստեղծված իրադրությանը:

«Այն, ինչ այժմ տեղի Է ունենում Հալեպում իսկական պատերազմական հանցագործություն Է»,- հայտարարել Է Օլանդը:

Իր հերթին Մերկելը նշել Է, որ Պուտինի հետ բանակցությունները կոշտ Էին ու դժվարին: Նա հավելել Է, որ խաղաղ բնակիչներից ահաբեկիչներին զատելու համար հարկավոր Է դադարեցնել ռմբակոծություները Սիրիայում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր առանձնակի պատասխանատվություն Է կրում Սիրիայում: «Նա պետք Է որոշում ընդունի այն մասին, թե այնտեղ ապահովվելու Է արդյոք հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, կարելի Է արդյոք քաղաքական գործընթաց սկսել»,- ասել Է Մերկելը:

Արծարծվել Է նաեւ հումանինտար դադարի հարցը, որը Ռուսաստանը եւ Սիրիան Հալեպում հաստատում են հոկտեմբերի 20-ին: Այդ կապակցությամբ Օլանդն ընդգծել Է, որ այն պետք Է տեւական լինի: «Անհրաժեշտ Է հատկացնել մի քանի օր, որպեսզի ապահովվի հումանիտար օգնության տեղափոխումը»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am