Ավելի քան 50 մարդ է զոհվել Քամերունում գնացքի վթարի հետեւանքով
https://parstoday.ir/hy/news/world-i39394-Ավելի_քան_50_մարդ_է_զոհվել_Քամերունում_գնացքի_վթարի_հետեւանքով
Առնվազն 53 մարդ է զոհվել Քամերունում գերծանրաբեռնված ուղեւորատար գնացքի վթարի հետեւանքով, հայտնել է երկրի տրանսպորտի նախարարը։ Եւս առնվազն 300 մարդ տուժել է երկաթգծային վթարի հետեւանքով, հայտնում է BBC–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2016 06:37 Asia/Tehran
  • Ավելի քան 50 մարդ է զոհվել Քամերունում գնացքի վթարի հետեւանքով

Առնվազն 53 մարդ է զոհվել Քամերունում գերծանրաբեռնված ուղեւորատար գնացքի վթարի հետեւանքով, հայտնել է երկրի տրանսպորտի նախարարը։ Եւս առնվազն 300 մարդ տուժել է երկաթգծային վթարի հետեւանքով, հայտնում է BBC–ն։

Գնացքը գծերից դուրս է եկել երկրի մայրաքաղաք Յաունդեի ու Դուալա քաղաքի միջեւ ընկած հատվածում։ Ականատեսների խոսքով շրջվել է առնվազն 10 վագոն։ Հայտնում են, որ գնացքը նախատեսվածից շատ ուղեւոր էր տեղափոխում՝ հիմնական կազմին կցված էին նաեւ մի քանի լրացուցիչ վագոններ։

Երկրի երկու խոշորագույն քաղաքների միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը հիմա դադարել է կամրջի փլուզման հետեւանքով։

News.am