Մամուլի տեսություն 22-10-2016
https://parstoday.ir/hy/news/world-i39445-Մամուլի_տեսություն_22_10_2016
Եվրամիության անդամ երկրների ղեկավարների գագթնաժողովում քննարկվող գլխավոր թեման եղել է Սիրիայի ճգնաժամը: Միությունը վճառակամ է Սիրիայի ներքին պատերազմի շարունակման դեպքում, պատժել Սիրիայի կառավարության աջակիցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2016 12:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    22-10-2016

Եվրամիության անդամ երկրների ղեկավարների գագթնաժողովում քննարկվող գլխավոր թեման եղել է Սիրիայի ճգնաժամը: Միությունը վճառակամ է Սիրիայի ներքին պատերազմի շարունակման դեպքում, պատժել Սիրիայի կառավարության աջակիցներին:

«Շարղ»

Եվրամիության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

 

Եվրամիության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում քննարկվող գլխավոր թեման եղել է Սիրիայի ճգնաժամը: Միությունը վճառակամ է Սիրիայի ներքին պատերազմի շարունակման դեպքում, պատժել Սիրիայի կառավարության աջակիցներին: Brexit-ը և Կանադայի հետ  ազատ առևտրի համաձայնագիրը եղել են գագաթնաժողովի շրջանակում քննարկվող մոյւս հարցերը: Գերմանիայի կանցլերը գագաթնաժողովից առաց վեց ժամյա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ : հանդիպման մասին մերկելն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարևոր են , սակայն առավել կարևոր է կողմերի դիրքորոշումների պարզվելը: Այսօր պարզ է Սիրիայիճգանաժամի հարցում ԵՄ-ի դիրքորոշումը: Միության ագագթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությունում նշվել է , որ Սիրիայում  արյունահեղությունները շարունակվելու դեպքում, Եվրամիությունն իր բոլոր հնարավորություններն ի գործ է դնելու ՝ իրավիճակին վերջ դնելու համար , այդ թվում Սիրիայի կառավարության աջակիցներին ՝ հատկապես Ռուսաստանին պատժելով: Փորձագետնի համոզմամբ, սա նշանակում է Ռուսաստանին նոր պտժամիջոցներով սպառնալ: Գագաթնաժողովի ընթացքում, բրիտանիայի վարչապետն ասել է, որ Եվրամիության անդամ երկրները  պետք է շարունակեն ճնշել Ռուսաստանին, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել Սիրիայում իր օպերացիան: Նրա խոսքերով, Բրիտանիան դուրս է գալու Եվրամիության կազմից, սակայն շարունակելու է իր դերակատարությունը է որպես միության անդամ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել էր, որ Հալեպում Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 500 մարդ: Պան Գի Մունը ողջունել է Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարը և հայտարարել է, որ սա նվազագույն քայլն է , որ հնարավոր է անել Սիրիայի համար: Այդ ուղղությամբ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է , որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնիսկ միբառ չի ասել ահաբեկչական խմբավորումների մասին, ասես ահաբեկչության դեմ պայքարը չի մտնում ՄԱԿ-ի պարտականությունների մեջ:

 

 

 

 

news.am

Հայաստան. սեպտեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով

 

 

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 97,6 տոկոս: Նշենք, որ ընթացիկ տարում նշված ցուցանիշը բացասական նշան է ձեռք բերել դեռեւս հուլիսին եւ շարունակվել է օգոստոսին:

Սեպտեմբերը նշանավորվել է արդյունաբերության աճով եւ միաժամանակ լուրջ անկմամբ երկրի տնտեսության մի շարք այլ առաջատար  ճյուղերում: Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը, օգոստոսին այդքան աննշան աճից (2,4 տոկոս) հետո, հաշվետու ամսում մեծացել է միանգամից 6,1 տոկոսով: Հետաքրքիր է, որ զգային վիճակագրական ծառայության  ԱՎԾ-ի օգոստոսի ցուցանիշները տարբերվում են. նախորդ զեկույցում աճը նշված էր 1,3 տոկոս, իսկ ահա վերջին փաստաթղթում՝ 2,4 տոկոս:

Ըստ առավել մանրամասն տվյալների՝ ընթացիկ տարվա օգոստոսին արտադրանքի ֆիզիկական ծավալի աճը զգալիորեն ապահովել է հիմնական մետաղների արտադրությունը, այնուհետեւ՝ արտահանման դինամիկայով աչքի ընկնող ծխախոտի ճյուղը: Բայց դրա հետ մեկտեղ, օգոստոսն անբարենպաստ է եղել արտահանման առաջատար ճյուղերի համար՝ մետաղի հանքաքարի արդյունահանում, որի արտադրանքի տարեկան անկումը կազմել է 5,6 տոկոս:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը սեպտեմբերին տառացիորեն փլուզվել է՝ տարեկան կտրվածքով անկումը հասել է 19,5 տոկոսի: Հարկ է ենթադրել, որ այս լուրջ հետընթացը պայմանավորված է բուսաբուծությամբ (նշենք, որ մինչեւ սեպտեմբեր ճյուղն աչքի էր ընկնում թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման կտրուկ աճով): Ուշագրավ է, որ շուկան պաշարների կրճատմանը չի արձագանքել գների համարժեք աճով: Հակառակը՝ սեպտեմբերին «կարտոֆիլ» եւ «բանջարեղեն» ապրանքախմբերում միջին գները տարեկան կտրվածքով նվազել են 19 տոկոսով: Մրգեղենը, թեկուզ թանկացել է, բայց «ընդամենը» 2 տոկոսով:

Սեպտեմբերին անկումը շարունակվել է շինարարության ոլորտում՝ տարեկան կտրվածքով 17,3 տոկոսով: Հունվար-օգոստոսի տվյալներով՝ դրա պատճառը պետբյուջեի, կազմակերպությունների եւ բնակչության հաշվին կատարվող աշխատանքների կրճատումն է: Դրական ցուցանիշներ չեն գրանցվել նաեւ առեւտրի ոլորտում, որի շրջանառությունը օգոստոսին նվազել է 0,1 տոկոսով: Հաշվի առնենք, որ համեմատությունների հիմքը՝ անցյալ տարվա սեպտեմբերը, արդեն իսկ նշանավորվել էր լուրջ անկմամբ (10 տոկոսով):

Ինչպես հայտնի է, առեւտրի շրջանառության մեջ վիճակագրությունը ներառում է ինչպես մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը, այնպես էլ մեծածախ (գումարած ավտոմեքենաների վաճառքի շրջանառությունը): Օգոստոսին առեւտրի շրջանառությունը նույնպես կրճատվել է 0,1 տոկոսով, սակայն մանրածախ առեւտրաշրջանառության անկումը ավելի նկատելի է եղել՝ 5,6 տոկոսով: Բացառված չէ, որ ցուցանիշների միջեւ գրեթե նույնպիսի հարաբերակցություն է եղել նաեւ սեպտեմբերին

 

Սմբատ Գրիգորյան

 

 

 

 

news.am

Մոսկվան Արեւմուտքին է հակադարձում ՝ Սիրիայում ռազմական հանցագործությունների համար մեղադրանքները

 

 

Ռուսաստանը ձգտում է Սիրիայում շահավետ լույսի ներքո ներկայանալ՝ միաժամանակ արեւմտյան կոալիցիային մեղադրելով Հալեպի մոտակայքում ապօրինությունների համար։ Տեղեկատվական պատերազմը հասավ իր գագաթնակետին հոկտեմբերի 19-ին, երբ ՌԴ ՊՆ հայտնեց, որ բելգիական ՌՕՈՒ երկու «Էֆ 16» օդանավեր նախօրեին գնդակոծել են Հալեպի մոտակայքում գտնվող գյուղերից  մեկը։ Մամուլի հաղորդագրության մեջ ասվում էր, որ վեց մարդ է զոհվել, եւս չորսը վիրավորում են ստացել։ Բելգիական նախարարությունը կտրականապես հերքել է այդ գոտում իր օդանավերի ներկայությունը։ Ավելի ուշ ԱԳՆ են կանչել ՌԴ դեսպանին։ «Մենք ցավում ենք, որ այդ տեղեկությունները մինչեւ հրապարակվելը չեն ստուգվել»,- շեշտել են նախարարությունում, գրում է շվեյցարական Le Temps պարբերականը։

Սակայն Մոսկվան չի հրաժարվել իր վարկածից։ «Ռուսաստանը հակաօդային պաշտպանության արդյունավետ միջոցներ ունի, որոնք թույլ են տալիս շուրջօրյա օդային մշտադիտարկում իրականացնել Սիրիայի գրեթե ամբողջ տարածքում ու նրա սահմաններից դուրս»- ասել է գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Այն բանից հետո, երբ Վաշինգթոնը, Լոնդոնը, Փարիզը ու մի շարք հասարակական կազմակերպություններ մեղադրել են Մոսկվային Հալեպում կատարած ռազմական հանցագործությունների մեջ, Մոսկվան որոշել է պատասխան հարված հասցնել։ Հիմա ուշադրության կենտրոնում Մոսուլի ազատագրման գործողությունն է, որին մասնակցում է ԱՄՆ գլխավորած կոալիցիան։ «Մենք հույս ունենք, որ մեր ամերիկացի, այս դեպքում նաեւ ֆրանսիացի գործընկերները, զգույշ կգործեն  ու կանեն ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնեն, կամ ավելի լավ է բացառեն զոհերը խաղաղ բնակչության շրջանում»,- շեշտել է Վլադիմիր Պուտինը։ Նա նաեւ հավելել է, որ «Ռուսաստանը մտադիր չէ այս կապակցությամբ հիստերիա բարձրացնել, ինչպես Արեւմուտքն է անում»։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ Արեւմուտքը կարող է փորձել ԻՊ ահաբեկիչներին Իրաքից դուրս մղելուց հետո դեպի Սիրիա ուղղել, որպեսզի նրանց դեմ պայքարը Դամասկոսի ու Մոսկվայի ուսերին դրվի։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանը արեւմտյան «հիստերիայի» ֆոնին պարզ դիրքորոշում է զբաղեցրել։ Նա սիստեմատիկ հերքում է արեւմտյան կառավարությունների ու հասարակական կազմակերպությունների մեղադրանքները ՝ հիվանդանոցներին ու հումանիտար շարասյուններին հարվածներ հասցնելու մասին։ Իմիջին հասցված հարվածը մեղմելու համար Մոսկվան ու Դամասկոսը որոշել են հինգշաբթի 11 ժամյա հումանիտար ընդմիջում անել Հալեպում՝ երկու օր անընդմեջ այն ռմբակոծելուց հետո։

Ռուսական հեռուստատեսությունը Սիրիայում կատարվող իրադարձությունները ներկայացնում է որպես Մոսկվայի վճռորոշ պայքար ահաբեկչության դեմ։ Շեշտադրումն արվում է Հալեպի արեւմտյան մասի բնակիչների տառապանքների վրա, որը զբաղեցված է կառավարական ուժերով ու գտնվում է խռովարարների գնդակոծության տակ։ Վերջինները միշտ ահաբեկիչ են կոչվում, իսկ ջիհադականների ու չափավորների բաժանումը հավասարեցվում է Արեւմուտքի երեսպաշտությանը։

Սիրիական հակամարտությունը, որը թույլ է տալիս Պուտինին ռուսաստանցիների աչքերում հավասարվել ԱՄՆ նախագահին, հիմա ներկայացվում է որպես բարոյական դիմակայություն։ Այս մասին անցած շաբաթ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ` «Ռուսական քաղաքականությունը հիմնված է բարոյականության, այլ ոչ թե միայն շահերի վրա»:

Նույն մարտավարությունը ՝ միայն թե ավելի մեծ շարմով, դրսեւորում էր նաեւ Ասադի կինը, երբ զրուցում էր ռուսական հեռուստատեսության լրագրողների հետ։ Նա պաշտպանում էր սիրիացի երեխաներին ու մեղադրում արեւմտյան լրատվամիջոցներին, որ չեն հետեւում հրամաններին։ Նրա խոսքով, Արեւմուտքը բաժանում է կատարում երեխաների միջեւ, որոնք ներգրավված են հակամարտությունում իրենց ծնողների քաղաքական հայացքների պատճառով։ Ասադի ընտանիքի նման ակտիվ ներկայությունը լրատվամիջոցներում նպատակ ունի հիշեցնել ռուսական դիվանագիտության համար կարեւորագույն հանգամանքի մասին՝ Կրեմլը հիմնավորում է Սիրիայի գործերին իր միջամտությունը Դամասկոսի պաշտոնական խնդրանքով, որը չի տարածվում կոալիցիայի մյուս երկրների վրա, հայտնում է Inosmi–ն։