Ճապոնիան և Մեծ Բրիտանիան առաջին անգամ զորավարժություններ կանցկացնեն ճապոնական բազայում
https://parstoday.ir/hy/news/world-i39559-Ճապոնիան_և_Մեծ_Բրիտանիան_առաջին_անգամ_զորավարժություններ_կանցկացնեն_ճապոնական_բազայում
Ճապոնիայի ինքնապաշտպանության օդային ուժերն առաջին անգամ զորավարժություններ կանցկացնեն Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հետ ճապոնական Միսավա բազայում: Այս մասին հայտնում է «Սանկեյ» թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 08:54 Asia/Tehran
  • Ճապոնիան և Մեծ Բրիտանիան առաջին անգամ զորավարժություններ կանցկացնեն ճապոնական բազայում

Ճապոնիայի ինքնապաշտպանության օդային ուժերն առաջին անգամ զորավարժություններ կանցկացնեն Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հետ ճապոնական Միսավա բազայում: Այս մասին հայտնում է «Սանկեյ» թերթը:

Guardian North 16 զորավարժությունները կլինեն առաջինը Ճապոնիայի հետպատերազմյան պատմության մեջ, երբ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը երկրի տարածքում զորավարժություններ կանցկացնեն որևէ այլ պետության զինծառայողների հետ՝ բացի ԱՄՆ-ից:

Կիրակի մեկնարկելիք զորավարժություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի չորս Eurofighter Typhoon կործանիչ, Mitsubishi F-2 կործանիչ-ռմբակոծիչներ և Ճապոնիայի ինքնապաշտպանության օդային ուժերի McDonnell Douglas F-15 Eagle կործանիչներ:

Ենթադրվում է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն գործողությունները ինքնիշխան պետության օդային տարածք օտարերկրյա օդանավերի ներխուժման դեպքում:

1in.am