Հաիթիի հյուսիսում շուրջ 180 բանտարկյալներ փախել են բանտից
https://parstoday.ir/hy/news/world-i39586-Հաիթիի_հյուսիսում_շուրջ_180_բանտարկյալներ_փախել_են_բանտից
Հաիթիի հյուսիսում առնվազն 174 բանտարկյալներ փախել են բանտից՝ գողանալով զենք եւ պանելով բանտապահներից մեկին, հաղորդում է «Ռեյթերսը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 10:19 Asia/Tehran
  • Հաիթիի հյուսիսում շուրջ 180 բանտարկյալներ փախել են բանտից

Հաիթիի հյուսիսում առնվազն 174 բանտարկյալներ փախել են բանտից՝ գողանալով զենք եւ պանելով բանտապահներից մեկին, հաղորդում է «Ռեյթերսը»։

Գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Արկահայ բնակավայրում։ Հաիթիի արդարադատության նախարար Կամիլե Էդուարդ կրտսերի փոխանցմամբ, մեկ բանտարկյալ մահացել է բանտի պատից թռչելու ժամանակ։

Փախուստի դիմածները բանտից հրազեն են գողացել։ «Մեկ բանտապահ մահացել է, եւս երկուսը վիրավորվել»,-ասել է նախարարը։

Իշխանությունները ՄԱԿ-ի խաղաղապահների աջակցությամբ սկսել են որոնել փախուստի դիմած բանտարկյալներին։

News.am