Մարսելում շուրջ 200 ոստիկաններ ցույցի են դուրս եկել
https://parstoday.ir/hy/news/world-i39631-Մարսելում_շուրջ_200_ոստիկաններ_ցույցի_են_դուրս_եկել
Շուրջ 200 ոստիկաններ Մարսելում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով մեծ քանակությամբ դրամական միջոցներ տրամադրել եւ ավելացնել աշխատակազմը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Europe 1 ռադիոկայանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 18:12 Asia/Tehran
  • Մարսելում շուրջ 200 ոստիկաններ ցույցի են դուրս եկել

Շուրջ 200 ոստիկաններ Մարսելում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով մեծ քանակությամբ դրամական միջոցներ տրամադրել եւ ավելացնել աշխատակազմը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Europe 1 ռադիոկայանը:

Ոստիկանները նաեւ դժգոհում են ձերբակալությունից հետո դատաքննության ընթացքից: Որոշ իրավապահներ ընտանիքների հետ են ցույցի եկել: Բողոքի ակցիայի ընթացքում միջադեպերի մասին չի հաղորդվում:

Սպասվում է, որ չորեքշաբթի Մարսելում եւս մեկ՝ ավելի խոշոր ցույց կանցկացվի:

Ոստիկանների առաջին ցույցերը սկսվել են երկուշաբթի՝ կապված Վիրի Շատիյոնի միջադեպի հետ: Հոկտեմբերի 8-ին այստեղ կոնֆլիկտ է տեղի ունեցել երիտասարդների խմբի եւ իրավապահների միջեւ: Բախումների արդյունքում 28-ամյա ոստիկանը լուրջ այրվածքներ է ստացել, նա արհեստական կոմայի մեջ է:

Ուրբաթ հարյուրավոր իրավապահներ հավաքվել են ոստիկանության գլխավոր վարչության շենքի առջեւ՝ բողոքելով ինքնապաշտպանության միջոցների անբավարարության դեմ: Հաղորդվում է, որ նման ակցիաներ անցկացվել են նաեւ Կալեում, Լիոնում, Տուլուզում, Նիսում եւ այլ քաղաքներում:

News.an