35 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ռազմական կցորդները ժամանել են Սախալին
Աշխարհի 35 երկրներից, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են Սախալին:
Հյուրերի թվում են Հնդկաստանի, Չինաստանի, Հայաստանի, Լեհաստանի, Էստոնիայի, Իտալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Աֆրիկայի երկրների ռազմական դիվանագիտության ներկայացուցիչները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատվիրակության կազմում 46 մարդ է՝ Մոսկվայում օտար երկրների հյուպատոսարաններից և դեսպանատներից ռազմական կցորդներ: Նրանք այցելում են Արևելյան ռազմական շրջանի քաղաքներ՝ միջազգային համագործակցության և փոխադարձ վստահության ամրապնդման նպատակով»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արևելյան ռազմական շրջանի միջազգային ռազմական համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Չիկունովը:
Չիկունովի խոսքով՝ վերջին անգամ նման մեծ պատվիրակություն Արևելյան ռազմական շրջան է այցելել 2012 թվականին:
Tert.am