35 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ռազմական կցորդները ժամանել են Սախալին
https://parstoday.ir/hy/news/world-i39682-35_երկրներից_այդ_թվում_Հայաստանից_ռազմական_կցորդները_ժամանել_են_Սախալին
Աշխարհի 35 երկրներից, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են Սախալին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2016 07:59 Asia/Tehran
  • 35 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ռազմական կցորդները ժամանել են Սախալին

Աշխարհի 35 երկրներից, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են Սախալին:

Հյուրերի թվում են Հնդկաստանի, Չինաստանի, Հայաստանի, Լեհաստանի, Էստոնիայի, Իտալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Աֆրիկայի երկրների ռազմական դիվանագիտության ներկայացուցիչները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատվիրակության կազմում 46 մարդ է՝ Մոսկվայում օտար երկրների հյուպատոսարաններից և դեսպանատներից ռազմական կցորդներ: Նրանք այցելում են Արևելյան ռազմական շրջանի քաղաքներ՝ միջազգային համագործակցության և փոխադարձ վստահության ամրապնդման նպատակով»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արևելյան ռազմական շրջանի միջազգային ռազմական համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Չիկունովը:

Չիկունովի խոսքով՝ վերջին անգամ նման մեծ պատվիրակություն Արևելյան ռազմական շրջան է այցելել 2012 թվականին:

Tert.am