Շթայնմայերը նախազգուշացրել է ԵՄ-ի փլուզման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i39712-Շթայնմայերը_նախազգուշացրել_է_ԵՄ_ի_փլուզման_մասին
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը չի բացառում Եվրամիության փլուզումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2016 12:21 Asia/Tehran
  • Շթայնմայերը նախազգուշացրել է ԵՄ-ի փլուզման մասին

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը չի բացառում Եվրամիության փլուզումը:

Նախորդ տարին «անխնա ցույց տվեց, որ ակնհայտ բաները, որոնք տասնամյակներ շարունակ որպես իրողություն են ընկալվել, կասկածի տակ հայտնվեցին»: Sueddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում ասել է Շթայնմայերը:

«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա ուղղվող փախստականների ալիքը, ինչպես նաեւ բրիտանական հանրաքվեի արդյունքում ցնցումը Եվրոպային դեպի հզոր տատանումների գոտի մղեցին»,- պարզաբանել է Շթայնմայերը: Հիմա, ըստ նրա, «աջակողմյան պոպուլիստները փորձում են օգտագործել իրավիճակը եւ ձայներ հավաքել իբր սկսվող ԵՄ-ի փլուզմամբ»:

«Հիմա նույնիսկ Եվրոպայի ամենահավատարիմ կողմնակիցները տեսնում են, որ մենք պետք է կրկին համոզենք մարդկանց: Եվ եթե չիմանանք, թե ինչպես պետք է գնահատել ԵՄ-ն, այն կկործանվի»,- Շթայնմայերի խոսքերն է մեջբերում Inopressa-ն:

News.am